Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կայացել է երիտասարդ մասնագետների խորհրդի անդրանիկ նիստը

ՀՀ ԱՆ. Կայացել է երիտասարդ մասնագետների խորհրդի անդրանիկ նիստը

Կայացել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին կից երիտասարդ մասնագետների խորհրդի անդրանիկ նիստը։

«Ձեզ պետք է խնդրեմ, որ կանգնեք մեր կողքին և մասնակից դառնաք առողջապահության համակարգի առողջացման ծրագրերին»,-ողջունելով նորաստեղծ խորհրդի անդամներին` ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքը կընթանա առողջ քննարկումների և անգամ բանավեճերի մթնոլորտում։

Անդրադառնալով օրակարգում ընդգրկված հարցերին` նախարարը կարևորել է  երիտասարդ մասնագետների խորհրդի դերը առողջապահաության ոլորտի զարգացմանն ուղղված գերակա ծրագրերի իրականացման գործում։  

«Ես Ձեզ տեսնում եմ որպես հասարակական կյանքին նոր շունչ հաղորդողներ։ Դուք պետք է խթանեք մասնագիտական ասոցիացիաների դերի բարձրացմանը բժշկական ծառայությունների որակի բարելավման գործում»,-ասել է Լևոն Ալթունյանը։ Նա միաժամանակ առաջարկել է, հաշվի առնելով նախարարության գերակա խնդիրները, առաջին հերթին աջակից դառնալ կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի մշակման գործին։

Այնուհետև կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրման հանձնաժողովի ղեկավար Հարություն Մանգոյանի մասնակցությամբ քննարկվել են այս ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Խորհրդի ղեկավարի տեղակալ Զավեն Քոլոյանը ներկայացրել է երիտասարդ մասնագետների մոտեցումներն ու նպատակին հասնելու տեսլականը։  կտիվ բանավեճից հետո խորհրդի անդամներն առաջարկել են առանձին քննարկումների արդյունքում հստակեցնել իրենց մասնակցության ուղղություններն ու ձևաչափը, ինչպես նաև հանդես գալ նոր առաջարկներով։

Անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերի 25-26-ին Երևանում կայանալիք Հայ-ռուսական ֆորումի կազմակերպչական աշխատանքներին։

Լևոն Ալթունյանն հորդորել է հաջորդող նիստերի օրակարգում ընդգրկել երկուական հարց` մեկը նախարարի, մյուսը` երիտասարդների կողմից առաջարդրված։

«Վստահ եմ, որ այս խորհուրդը իսկապես թարմություն կհաղորդի մեր համակարգի բարեփոխումներին ուղղված ծրագրերի իրականացման գործին»,-եզրափակելով նիստը` ասել է Լևոն Ալթունյանը։ 

Նախարարին կից երիտասարդ մասնագետների խորհրդի անդրանիկ նիստին մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը և Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։

Նշենք, որ խորհուրդը ձևավորվել է մարզերի և մայրաքաղաքի երիտասարդ մասնագետների հետ նախարարի ունեցած հանդիպումների արդյունքում։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ