Իրադարձություններ Հայաստանում
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համալրվել է մի շարք նոր սարքավորումներով, որոնցից շատերը միակն են Հայաստանում
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համալրվել է նոր սարքավերումներով, որոնց օգնությամբ հնարավոր է առաջային հատվածի հետազոտությունը իրականացնել հնարավոր ամենաբարձր մակարդակով:
Էնդոթելիալ միկրոսկոպը նախատեսված է եղջերային շերտի ներքին մակերևույթի էնդոթելյար բջիջները հաշվարկելու համար: Շատ կարևոր է վիրահատությունից առաջ պարզել էնդոթելիալ բջիջների քանակը, որպեսզի կանխատեսել վիրահատությունից հետո հնարավոր եղջերաթաղանթի պղտորման սպառնալիքը: Դրա կարևորությունը նրանում է, որ էնդոթելյալ բջիջների քանակը տարիքի հետ նվազում է, իսկ վիրահատության դեպքում, որպես օրգանիզմի համար լրացուցիչ սթրես, եղջերաթաղանթն անդառնալի պղտորվելու հավանականությունը մեծանում է:
Հաջորդ սարքը պնեվիոտոնոմետրն է: Այս սարքը հնարավորություն է տալիս օդի միջոցով չափել աչքի ճնշումը: Հետազոտության համար նախատեսված այս սարքի առանձնահատկությունն այն է, որ հետազոտությունն իրականացվում է առանց դեղորայքայքի կիրառման և առանց աչքին դիպչելու (բացակայում է աչքի և սարքի միջև որևէ կոնտակտ), իսկ ստացված արդյունքները համապատասխանում են միջազգային նորմերին:
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համալրվել է նաև OA 2000 օպտիկական բիոմետրով, որը ներկայում միակն է Հայաստանում: Ոսպնյակների հաշվարկի համար նախատեսված այս սարքն իր մեջ ներառում է ոսպնյակների նորագույն բանաձևերն ու սխեմաները, ուստի հետազոտության ընթացքում սխալվելու հավանականությունը հասցվել է նվազագույնի: Այս սարքով հետազոտության ընթացքում նույնպես բացակայում է աչքի և սարքի միջև որևէ կոնտակտ: Հետազոտությունն իրականացվում է լույսի միջոցով: Սարքը բացահայտում է եղջերաթաղաթնում կասկածելի ցանկացած խնդիր:
Մյուս սարքը կոչվում է առաջնային շերտագիր (OCT), որը վերոնշյալ սարքերից տարբերվում է նրանով, որ սքանի միջոցով տեսանելի է դառնում եղջերաթաղանքի ամբողջ առաջային հատվածը, ինչպես նաև առաջնային խցիկի երկու անկյունները, ինչը շատ կարևոր է գլաուկոմայի ռիսկի գործոնները հայտնաբերելու համար: Առաջային շերտագրի միջոցով հնարավոր է հայտնաբերել եղջրենու, առաջային խցիկի , ծիածանաթաղանթի, ոսպնյակի ցանկացած շեղում և բացահայտել որոշ հիվանդություններ: Հարկ է նշել, որ կարճատեսության/հեռատեսության լազերային շտկում իրականացրած անձանց մոտ եղջերաթաղանթն ավելի բարակ, է և նման խնդիր ունեցող անձանց հետ աշխատելիս այս հանգամանքը պետք է հաշվի առնել ներակնային ճնշման ստացված տվյալների վերահաշվարկի համար, կեղծ տվյալներից զերծ մնալու համար: Այս սարքը հնարավորություն է տալիս ունենալ արհեստական ոսպնյակների անթերի հաշվարկ, ինչպես նաև եղջերաթաղանթի տոպոգրաֆիկ պատկերներ՝ քարտեզներ:
Մյուս սարքը, որը նույնպես արժանի է ուշադրության, ամենաժամանակակից սարքերից ռեֆրակցիոն համակարգն է՝ ավտոմատիկ ֆորոպտերով: Այն հաշված վայրկյանների ընթացքում հնարավորություն է տալիս որոշել ` կարճատեսությունը, հեռատեսությունն ու աստիգմատիզմը , ինչպես նաև դյուրին է դարձնում ակնոցի ընտրությունը՝ խնայելով ժամանակը, հեշտացնելով և առավելագւընս ճշգրիտ դարձնելով տեսողության սրության գնահատումն ու ակնոցի ընտրությունը,իչպես նաև բժշկի աշխատանքն առհասարակ: Անգամ բարդ դեպքերում, ինչպես նաև վիրահատությունից առաջ, ցուցված է և շատ կարևոր է հետազոտությունն իրականացնել այս սարքով:
04.08.2017 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ