Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Երևանում բացվել է Պաթոլոգիայի գիտագործնական կենտրոն
Երևանում այսօր իր դռներն է բացել «Հիստոջեն» Պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը։ Բացմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, բժշկական կենտրոնների և լաբորատորիաների ղեկավարներ ու մասնագետներ։ Նախարարը շրջել է նորաբաց կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին, գործիքային հագեցվածությանը, հետազոտությունների նախատեսվող ծավալներին, ինչպես նաև ծրագրերին։
Լևոն Ալթունյանը բարձր է գնահատել երիտասարդ մասնագետների նախաձեռնությունը` երկրում ստեղծելու եվրոպական մեթոդներով և հնարավորություններով ժամանակակից ախտորոշիչ կենտրոն։
Նախարարին ներկայացվել է, որ միջազգային չափանիշներին համապատասխանող լաբորատոր կենտրոնն առաջարկում է պաթոմորֆոլոգիական ծառայությունների մատուցման ժամանակակից մոտեցում: Նշվել է, որ առկա տեխնոլոգիաների ներդրումը և բժշկագիտության զարգացման ռիթմին համահունչ ծառայությունները կարող են նպաստել ախտորոշման, հետևաբար և բուժման արդյունավետության բարձրացմանը։
Կարևորվել է սերտ համագործակցությունը, կարծիքների և փորձի փոխանակումն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի առաջատար լաբորատորիաների հետ։
Նախարարը շնորհավորել է երիտասարդ աշխատակազմին և ցանկացել մասնագիտական հաջողություններ։
Պատասխանելով լրագրողների հարցերին` Լևոն Ալթունյանն ասել է. «Պաթանատոմիական ախտորոշումները բժշկության հիմնաքարն են: Այո, ժամանակին շոշափելով կամ լսելով ախտորոշում էին և բուժում: Բայց մենք 21-րդ դարում ենք ապրում, և պետք է հստակ իմանանք, թե ինչ հիվանդություն ենք բուժում: Պաթանատոմիան հենց այդ հնարավորությունն է ընձեռում: Եվ որքան այդ ծառայությունը մոտ է բժշկագիտության վերջին նվաճումներին, այնքան ախտորոշումներն ավելի ճշգրիտ են, իսկ բուժումն առավել արդյունավետ»:
Նախարարը հույս է հայտնել, որ նորաբաց կենտրոնի գործունեությամբ ձևաբանական հետազոտությունների ոլորտում նոր մակարդակ կապահովվի։
26.07.2017 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ