Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Դասընթաց`«Լեյշմանիոզ.արդիական հարցեր, վարում» թեմայով

ԼՂՀ ԱՆ. Դասընթաց`«Լեյշմանիոզ.արդիական հարցեր, վարում» թեմայով

Հուլիսի 7-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում կազմակերպվել է դասընթաց` ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ: Դասընթացին մասնակցում էին ինֆեկցիոնիստներ, մանկաբույժներ` հանրապետության բոլոր բուժհիմնարկներից:

 

Դասընթացը վարել է Արցախ ժամանած` «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի 1-ին մանկական բաժանմունքի վարիչ, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը:
  

Հռիփսիմե Ապրեսյանը հանդես է եկել «Լեյշմանիոզ, արդիական հարցերը: Լակտազային անբավարարություն» թեմաներով` սլայդների ուղեկցությամբ արծարծելով նշված հիվանդությունների ախտորոշման ու բուժման ժամանակակից մոտեցումներն ու մեթոդները:
  

Մասնագետը տեղեկացրել է, որ 2000 թվականից սկսած տարեց տարի ավելանում են լեյշմանիոզ հիվանդության դեպքերը, բայց տարածաշրջանի մյուս երկրների համեմատ մենք ավելի բարվոք վիճակում ենք: Հուսադրողը այն է, որ հիվանդության հայտնաբերման և ախտորոշման հնարավորությունները մեծացել են:
   

Դասընթաց`«Լեյշմանիոզ.արդիական հարցեր, վարում» թեմայովՀռիփսիմե Ապրեսյանը պարզաբանել է, որ լեյշմանիոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որի հանդեպ խոցելի են մինչև 5 տարեկան երեխաները: Վարակի աղբյուրը տարբեր կենդանիներն են, հիմնականում՝ հիվանդ շնազգիները: Լեյշմանիոզներն անմիջականորեն մարդուց մարդուն չեն կարող փոխանցվել, դրանք անցնում են մլակների խայթոցի միջոցով:
  

Ընդերային լեյշմանիոզն առավել ծանր է ընթանում, ուղեկցվում է երկարատև անկանոն տենդով, փայծախի չափերի մեծացումով, քաշի կորստով: Վաղ ախտորոշման և բուժման դեպքում հիվանդության ելքը բարվոք է:
  

Լեյշմանիոզի ախտանշանները յուրահատուկ չեն, երեխաների մոտ անկանոն ջերմության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի ժամանակին ախտորոշվի հիվանդությունը և հիվանդը ստանա համապատասխան բուժում:
  

Լեյշմանիոզից խուսափելու համար անհրաժեշտ է պաշտպանվել մլակների խայթոցից` պարբերաբար և ժամանակին հեռացնել կենցաղային թափոնները՝ կանխելով աղբակույտերի առաջացումը, քանի որ մլակները բազմանում են օրգանական աղբի կուտակումներում, պայքարել թափառող կենդանիների (շներ) դեմ:
  

Դասախոսություններից հետո լսած թեմաների շուրջ տեղի են ունեցել ակտիվ ու շահագրգիռ քննարկումներ` հարց ու պատասխանի կարգով:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ