Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Հայաստանյան առաջատար բժիշկները Արցախում գիտաժողով և բաց դռների օրեր էին կազմակերպել

ԼՂՀ ԱՆ. Հայաստանյան առաջատար բժիշկները Արցախում գիտաժողով և բաց դռների օրեր էին կազմակերպել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ու Ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության համատեղ նախաձեռնությամբ հունիսի 30-ից հուլիսի 1-ը Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվել է գիտաժողով և  բաց դռների օրեր:


ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերությունը հերթական անգամ է նախաձեռնում նման գիտաժողով, նպատակը հիվանդությունների վաղ ախտորոշման ճանապարհով բուժման արդյունավետության բարձրացումն է:
  

Հայաստանյան առաջատար բժիշկները Արցախում գիտաժողով և բաց դռների օրեր էին կազմակերպելՈղջունելով ներկաներին Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազիյանը ներկայացրել է գիտաժողովին մասնակից ՀՀ-ից ժամանած բժիշկներին` ՀՀ գլխավոր անոթային վիրաբույժ, Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և անոթային վիրաբուժության կլինիկայի տնօրեն Տիգրան Սուլթանյան, ՀՀ գլխավոր էնդոկրինոլոգ, «Արմենիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Էդուարդ Թորոմանյան, ԵՊԲՀ Մուրացան համալսարանական հիվանդանոցի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Փիրուզյան, N 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլնիկայի ղեկավար, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ Համայակ Սիսակյան:
  

Տիգրան Սուլթանյանը հանդես է եկել «Քրոնիկ երակային հիվանդություն» զեկույցով, պարզաբանել հիվանդության տարածվածությունը, բարդությունները, բուժման ժամանակակից մոտեցումները՝ համաձայն միջազգային ուղեցույցների: Բանախոսը կարևորել է այն հանգամանքը, որ ժամանակին ուշադրություն դարձնելով քրոնիկ հիվանդությունների առաջնային դրսևորումներին, կարելի է խուսափել հետագա բարդություններից:
  

Հայաստանյան առաջատար բժիշկները Արցախում գիտաժողով և բաց դռների օրեր էին կազմակերպելԷդուարդ Թորոմանյանը ներկայացրել է «Շաքարային դիաբետ և զարկերակային հիպերտենզիա» թեման: ՀՀ գլխավոր ներզատաբանի խոսքով շաքարային դիաբետը, սիրտ-անոթային խնդիրները առաջին շարքին են պատկանում, որոնք հանգեցնում են հաշմանդամության:
  

Սրտաբաններ Արմեն Փիրուզյանը և Համայակ Սիսակյանը անդրադարձել են երկրորդ տիպ շաքարային դիաբետով և զարկերակային գերճնշումով, սրտի իշեմիկ հիվանդությամբ հիվանդների վարման ժամանակակից մոտեցումներին՝ ըստ միջազգային ուղեցույցների:
  

Գիտաժողովին զուագհեռ կազմակերպվել է բաց դռների օրեր, որի շրջանակներում ՀՀ լավագույն մասնագետները ցուցաբերել են գործնական օգնություն:
  

Ընդհանուր առմամբ Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում ավելի քան նեղ 160 մասնագիտական խորհրդատվություն է իրականացվել, որից 79-ը՝ անոթային վիրաբույժի, 50-ը՝ էնդոկրինոլոգի և 32-ը՝ սրտաբանների կողմից:
  

Անհրաժեշտության դեպքում կատարվել են լաբորատոր գործիքային և այլ հետազոտություններ:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ