Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կայացել է սոցիալական ենթահանձնաժողովի աշխատանքային հանդիպում

ՀՀ ԱՆ. Կայացել է սոցիալական ենթահանձնաժողովի աշխատանքային հանդիպում

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանի նախաձեռնությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներ» (ԿԶՆ) համաշխարհային գործընթացի հայաստանյան աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի սոցիալական ենթահանձնաժողովի աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման մասնակցել են ՀՀ կառավարության, գործադիր մարմինների աշխատակազմի, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի ստորաբաժանումների, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար անձնակազմը:

Ենթահանձնաժողովի փոխնախագահները` Սերգեյ Խաչատրյանը և Սոնա Հարությունյանը ներկայացրել են հանդիպման նպատակը:

ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանը զեկուցել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման առողջապահության ոլորտին առնչվող ցուցանիշների տեղայնացման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված աշխատանքները: Մասնավորապես` ներկայացվել են «3. Ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից» նպատակի ներքո ցուցանիշների վերաբերյալ 2015 թվականի մեկնարկային տվյալները, յուրաքանչյուր ցուցանիշի վերաբերյալ տեղեկատվության ստացման աղբյուրը, մշտադիտարկման պարբերականությունը և սահմանված ելքային ցուցանիշները:

Նշենք, որ առողջապահության նախարարության տվյալները հիմնականում արժանացել են համաձայնության, իսկ որոշ ազգային ցուցանիշների սահմանումները, տեղեկատվության աղբյուրները և ելքային ցուցանիշները հստակեցնելու նպատակով առաջարկվել է հետագայում առանձին թեմատիկ քննարկումներ կազմակերպել:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ