Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ 4-րդ ռուս-հայակական գիտա-գործնական կոնֆերանսը
Երևանի Մխիթար Հերացու անվ. բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) տեղի ունեցավ ռուս-հայկական IV գիտա-գործնական կոնֆերանսը, որին մասնակցում էին Հայաստանի բժիշկները և Ռուսաստանից ժամանած մասնագետները, ԵՊԲՀ ուսանողները:
Կոնֆերնասին բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ հետդիպլոմային կրթության գծով պրոռեկտոր, Ճառագայթային ախտորոշման ամբիոնի վարիչ, Հայկական ռադիոլոգների ասոցիացիայի փոխնախագահ Գառնիկ Ավետիսյանը, ով ողջունեց հերթական գիտա-գործնական կոնֆերանսի մասնակիցներին, որն ըստ ավանդույթի անվանել են «Հայաստանի հանդեպ սիրով»:
Մեդ-Պրակտիկի հետ զրույցում Գ. Ավետիսյանը, խոսելով միջոցառման կարևորության մասին, նշեց. «Նման համագործակցությունները շատ կարևոր են, քանի որ տեղում ներկայացվում են նորարարություններն ու առաջընթացները, իրականացվում է փորձի փոխանակում: Ընթացքում մենք համեմատում ենք մեզ մոտ իրականացվող հետազոտությունները նրանց աշխատանքի հետ, համեմատվում է նաև որակն ու կրթական գործընթացները, որոնցից էլ կատարում ենք համապատասխան եզրահանգումներ: Շատ կարևորում եմ նաև ԵՊԲՀ և Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի հետ համաձայնագրի կնքումը, որը թույլ կտա որակավորման ու կրթության դասընթացներն իրականացնել արտասահմանում: Սա ևս մեկ խթան է մեր առողջապահության զարգացման համար: Արտասահմանյան պրոֆեսուրայի ներկայացվածությունը Հայաստանում, մեր դասախոսների, ինչպես նաև երիտասադր բժիշկների, կլինիկական օրիդինատորների այցերն արտասահման, նրանց կլինիկաներում աշխատանքներին մասնակցությունը կնպաստեն մասանգետների որակական լուրջ բարեփոխմանը»:

Բացման խոսքով հանդես եկավ նաև Հայ ուրոլոգների ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկին`նշելով, որ Հայկական ուրոլոգիական ասոցիացիան մշտապես կազմակերպում է նման ֆորումներ, որոնք հնարավորություն են տալիս բժիշկներին լսել ու տեսնել բժշկության մեջ փորձագետների կողմից կատարված աշխատանքները, ծանոթանալ վերջին ձեռքբերումներին:
Զեկուցողներից Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի պրոֆեսոր Յուլյա Ստեփանովան խոսեց երիկամների քաղցկեղի ուլտրաձայնային ախտորոշման խնդիրների և էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման ժամանակ ճառագայթային ախտորոշման մասին.
«Երիկամների խնդիրների մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում քաղցկեղին: Շատ կարևոր է ուսումնասիրել ու լավ պատկերացնել տվյալ հիվանդության բոլոր առանձնահատկությունները, որոնք դրսևորվում են ընթացքում: Երիկամի քաղցկեղը կարող է առաջանալ անգամ մանկական տարիքում և որևէ մեկն այս առումով ապահովագրված չէ: Զեկույցի ժամանակ հիմնական շեշտը դրել եմ հստակ ախտորոշման վրա, առանց որի հնարավոր չէ իրականացնել ճիշտ բուժում: Ոչ կոռեկտ ախտորոշումը հանգեցնում է ոչ կոռեկտ բուժման` առաջացնելով համապասատխան հետևանքներ:
Ինչ վերաբերում է էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման ժամանակ ճառագայթային ախտորոշմանը, նշեմ, որ 45 տարեկանն անց տղամարդկանց 50%-ն ունենում են տարբեր խնդիրներ:
Եվրոպայում այս խնդիրը բավականին մանրամասն են ուսումնասիրում, մարդիկ ժամանակին անցնում են բուժման կուրս: Ցավոք, նույնը չեմ կարող ասել հետխորհրդային երկրներում ապրող մարդկանց մասին, ովքեր ամաչում են խոսել հիվանդության մասին: Դիսֆունկցիայի պատճառները կարող են շատ խորը լինել, դա կարող է անոթների, շաքարային դիաբետի և այլ լուրջ խնդիրների հետևանք լինել»:
Մոսկվայի պետական բժշկական ստոմատոլոգիական համալսարանի ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Յուրևիչի զեկույցը վերաբերում էր միզուղիների և միզապարկի ուռուցքների ճառագայթային ախտորոշմանը.
«Նախ ուզում եմ խոսել համագործակցության մասին: Սա թվով 4-րդ կոնֆերանսն է, որը կազմակերպում են հայ-ռուսական ասոցիացիաները և առաջին թեմատիկ սեմինարն է, որը նվիրված է միզուղիներին: Հանդիպման շրջանակներում ռուս և հայ մեր գործընկերների զեկույցները բավականին հետաքրքիր էին»,-ասաց նա` անցում կատարելով զեկույցին.
«Ցանկացած հիվանդության դեպքում, ինչպես նաև տվյալ խնդրի հետ կապված հարցերում, կարևորում եմ նորարարությունները և նոր տեխնոլոգիաների ներդրումները: Մեր մասնագտությունը բավականին դինամիկ է զարգանում, այդ իսկ պատճառով նորություններ շատ են լինում, որով մենք կիսվում ենք նման սեմինարների շրջանակներում: Ինչպես նշեցի իմ խոսքում, վերջին նորությունները կապված են համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի, ուլտրաճառագայթային ախտորոշումների հետ: Համեմատական անցկացնելով Հայաստանի ու Ռուսաստանի միջև, հստակ կարող եմ ասել, որ Հայաստանը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ ունեք ժամանակակից տեխնիկա, իսկ որ ամենակարևորն է` նոր սերնդի, եվրոպական արտադրության, իսկ երիտասարդները տիրապետում են օտար լեզուների ու հետևում են նորություններին»:
29.06.2017 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ




