Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայ բժիշկների միջազգային կոնգրեսը Բուենոս Այրեսում․ հայկական ինքնություն, mobilehealth ու անմոռանալի տանգո-շոու. izmirlianmedicalcenter.com

Հայ բժիշկների միջազգային կոնգրեսը Բուենոս Այրեսում․ հայկական ինքնություն, mobilehealth ու անմոռանալի տանգո-շոու. izmirlianmedicalcenter.com

Մայիսի 31-ից մինչեւ հունիսի 2-ը Բուենոս Այրեսում անցկացված հայ բժիշկների 12-րդ միջազգային կոնգրեսը ցույց տվեց, որ տարիքն առած կորիֆեյներին փոխարինելու եկած սփյուռքահայ բժիշկների նոր սերունդը չի կորցրել իր ազգային ինքնությունը, նույնիսկ մայրենի լեզվի վատ իմացության պարագայում։ NEWS.am Medicine –ի թղթակցին կոնգրեսի մասին իր տպավորություններն է ներկայացրել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը, որը եղել է հայաստանյան պատվիրակության կազմում։

Նրա խոսքով, մեծանուն հայ բժիշկները, որոնք ժամանակին հիմնել են այս Կոնգրեսը, արդեն տարիքով են ու ի վիճակի չէին մասնակցել նոր հավաքին, սակայն նրանց փոխարինելու եկած սփյուռքահայ երիտասարդությունը բավականին ոգեւորել է Չարչյանին։ «Միշտ կա մտավախություն, որ Սփյուռքում հաջորդ սերունդները կարող են քիչ-քիչ ասիմիլացվել։ Բայց ես հակառակը տեսա։ Ցեղասպանությունը վերապրածների արդեն 3-4-րդ սերունդը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում իր ազգային ինքնության հանդեպ։ Հայ լինելը նրանց համար առաջնայնություն է»,- ասել է նա։

Արմեն Չարչյանը հիշեցրել է Կոնգրեսի ստեղծման պատմությունը․

Սփյուռքահայ բժիշկների առաջին կոնգրեսը կայացել է 1974-ին Բեյրութում։ Ավելի ուշ 1990-ին Մոնրեալում հիմնվել է հայ բժիշկների միջազգային կոմիտեն (AMIC), որը լուրջ ավանդ է ներդրել կոնգրեսների կազմակերպման գործում։ Կոնգրեսը անցկացվում է չորս տարին մեկ աշխարհի տարբեր անկյուններում՝ Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Ամերիկայի երկրներում, նաեւ Ավստրալիայում։

Լատինական Ամերիկայում այն առաջին անգամ անցկացվել է 2017-ին։ Այն ղեկավարում էր FIDEC հիմնադրամի նախագահ Դանիել Ստամբուլյանը։


Հայ բժիշկների միջազգային կոնգրեսը Բուենոս Այրեսում․ Հայ բժիշկների միջազգային կոնգրեսը Բուենոս Այրեսում․

 

2003-ից սկսած՝ հայ բժիշկների միջազգային կոնգրեսները անցկացվում են նաեւ Հայաստանում ՝ նույնպես չորս տարին մեկ պարբերականությամբ, այսինքն արդյունքում այդ կոնգրեսներն անցկացվում են երկու տարին մեկ ( Հայաստանում կամ արտասահմանում)։ Տարբեր տարիներին Հայաստանում համագումարի նախագահներն են եղել Արա Տեր-Գրիգորյանը, Դերենիկ Դումանյանը ու Արա Բաբլոյանը։ Արմեն Չարչյանը կղեկավարի համագումարը 2019-ին։

Նրա խոսքով, Բուենոս Այրեսում համագումարի աշխատանքները կազմակերպված են եղել երեք տարբեր ուղղություններով՝ առողջապահության կազմակերպում, նեղ բժշկական մասնագիտություններ ու քույրական գործ։ Արմեն Չարչյանը նշեց, որ միջին բուժանձնակազմի մասով Հայաստանը դեռ  հետ է մնում զարգացած երկրներից, ու այդ քննարկումը մեզ համար շատ օգտակար էր։ Հետաքրքիր են եղել նաեւ նեղ մասնագիտացումներով քննարկումները, քանի որ այստեղ իրար են բախվել տարբեր դպրոցների ներկայացուցիչների տեսակետները։ Ընդ որում, ինչպես նշեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը, նման համագումարներում կարեւոր է ոչ միայն հայաստանցի բժիշկների մասնագիտական շփումը օտարերկրացի գործընկերրների հետ, այլեւ տարբեր երկրների հայ բժիշկների շփումը։

Ուժեղ բանավեճ է առաջացրել Մեծ Բրիտանիայի բժիշկների ներկայացրած mobilehealth-ը։ Տարբեր երկրների բժիշկները իրավական հարց են բարձրացրել՝ արդյո՞ք բժիշկը իրավունք ունի հեռախոսով խորհրդակցություն տրամադրել հիվանդին, առանց նրան տեսնելու։


Հայ բժիշկների միջազգային կոնգրեսը Բուենոս Այրեսում․ Հայ բժիշկների միջազգային կոնգրեսը Բուենոս Այրեսում․


Քննարկումների արդյունքները, ինչպես հավելեց Արմեն Չարչյանը, կարելի է ամփոփել ավելի ուշ, երբ ծանոթություններն ու նախնական պայմանավորվածությունները կվերածվեն ավարտուն նախագծերի։

Համագումարի մասնակիցների համար նաեւ մշակութային ծրագիր էր պատրաստվել՝ անմոռանալի տանգո- շոու, որտեղ հյուրերին սովորեցնում էին տանգո պարել։ Ընթրիքին մատուցել էին աննկարագրելի համեղ արգենտինական սթեյք։ Նաեւ Արմեն Չարչյանը ուշադրություն է դարձրել արգենտինացիների հանգստությանն ու բարյացակամությանը։

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ