Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ամփոփվել են մարզերի երիտասարդ բժիշկների հետ հանդիպումները
Տավուշի երիտասարդ բժիշկները ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ընթացքում իրենց մտահոգությունն են հայտնել մարզում ինչպես նեղ մասնագետների պակասի, այնպես էլ՝ առանձին հիվանդանոցների տեխնիկական հագեցվածության կապակցությամբ։
Նախարարը նշել է, որ այսօր անհնար է բժիշկներին ստիպողաբար մարզեր ուղարկել։ Նա երիտասարդ մասնագետներին ներկայացրել է, որ համակարգում իրականացվող բոլոր բարեփոխումներն ու ծրագրերը, այդ թվում՝ համակարգի օպտիմալացումը, ծառայում են ներքին ռեսուրսների՝ մասնագետների և սարքավորումների զբաղվածությունն արդյունավետ դարձնելուն և բնակչությանն ավելի լավ բուժելուն՝ հասանելի դարձնելով բոլոր ծառայությունները։
Ծանոթացնելով իրականացվող ծրագրերին՝ Լևոն Ալթունյանն ընդգծել է. «Հիմնվելով շուկայական հարաբերությունների վրա՝ մենք մի կողմից ձգտում ենք ապահովել բժշկի աշխատանքի պատշաճ վճարում, մյուս կողմից ունենալ արտահայտված սոցիալական ուղղվածություն»։ Նա տեղեկացրել է, որ անապահով խմբերում ընդգրկված քաղաքացիները 2018թ. սկզբից պատշաճ հիվանդանոցային բժշկական օգնություն կստանան պետության կողմից ձեռք բերվող ապահովագրական փաթեթով։
Երիտասարդ բժիշկների հետ քննարկվել են նաև շարունակական մասնագիտական զարգացմանը և ձեռք բերված գիտելիքների ու մասնագիտական ունակությունների գնահատմանն առնչվող հարցեր։ Նախարարը հորդորել է ավելի շատ օգտվել առցանց վերապատրաստումների համակարգից՝ համագործակցելով գլխավոր մասնագետների և մասնագիտական ասոցիացիաների հետ։
«Մեր նպատակն է, որ դուք ձեզ զգաք երկրի առողջապահական համակարգի մի մասնիկը, և ձեզ հետ քննարկումները շարունակական բնույթ կրեն»,ասել է նախարար Ալթունյանը։
Այսպիսով, ամփոփվել են բոլոր մարզերի երիտասարդ բժիշկների ներկայացուցիչների հետ ոլորտում ընթացող բարեփոխումների քննարկումները ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ։ Սակայն, եթե մարզերում աշխատող երիտասարդ առանձին մասնագետներ համակարգի բարելավման ուղղությամբ կառուցողական առաջարկներ ունեն, կարող են դիմել նախարարություն՝ առաջիկա հանդիպումներին մասնակից դառնալու համար։
Անհրաժեշտության դեպքում դիմել 010565608 հեռախոսահամարով։
13.06.2017 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ