Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարը
Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի հանդիսավոր բացման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ողջույնի խոսքն ընթերցել է նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։
«Ջերմորեն ողջունում եմ Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի մասնակիցներին։
Շուրջ 40 տարի առաջ ստեղծված Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեն առ այսօր շարունակում է Հայաստանի ու Արցախի առողջապահական համակարգերի զարգացմանն ուղղված հայրենանվեր առաքելությունը։ Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահն այն գնահատել է որպես աշխարհասփյուռ հայության մասնագիտական ներուժի արդյունավետ կիրառման ցայտուն օրինակներից մեկը։
Այսօր, երբ Հայաստանի առողջապահության համակարգը շրջադարձային բարեփոխումների ժամանակաշրջան է ապրում, մենք ձեզ հետ միասին կարող ենք համագործակցությունն առավել նպատակային ու արդյունավետ դարձնել»,-ասված էր նախարարի ուղերձում։
Այնուհետև, Սերգեյ Խաչատրյանը համագումարի մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է Հայաստանի առողջապահության համակարգում ընթացող բարեփոխումները, նոր ծրագրերը և զարգացման հեռանկարները։
Զեկուցվել է, որ իրականացվել է գործող ծրագրերի անկողմնակալ ուսումնասիրություն, ինչի արդյունքում որոշ ծրագրեր փակվել են, օբյեկտիվորեն գնահատվել է առկա և անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը, հստակեցվել են ֆինանսավորման մեխանիզմների բարելավման ուղիները։ Մանրամասն անդրադարձ է կատարվել բժշկական օգնության որակի և մատչելիության ապահովմանը, ինչպե նաև բուժաշխատողների շարունակական մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտությանը վերաբերող հարցերին։
Խոսելով ընթացող բարեփոխումների մասին, նախարարի տեղակալը կարևորել է Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, ուղեցույցների և գործելակարգերի մշակումը, համակարգի օպտիմալացումը, բժշկական ապահովագրության ներդրմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրումը։
Սերգեյ Խաչատրյանը շեշտել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ողջունում և ակնկալում է համասփյուռ հայության ակտիվ մասնակցությունը իրականացվող բարեփոխումներում` հորդորելով ներդրումներ կատարել Հայաստանի առողջապահության համակարգում։
Հաջորդ զեկույցը նվիրված էր Հայաստանում բժշկական մասնագիտական կրթությանը։ Իր խոսքում նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանում բժշկական մասնագիտական կրթության հենասյունը Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է, որն արդեն ավելի քան մեկ դար է, ինչ բարձրորակ մասնագետներ է պատրաստում։ Նրանցից շատերը ներկա էին դահլիճում։
Համագումարի մասնակիցների հատուկ ուշադրությանն է արժանացվել այն փաստը, որ ներկայիս Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են ինչպես հայաստանցի, այնպես էլ արտասահմանյան երկրներից ժամանած բազմաթիվ ուսանողներ։ Դասախոսությունները մատուցվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Գործնական պարապմունքները և գիտահետազոտական աշխատանքները կատարվում են նորագույն սարքավորումներով հագեցած համալսարանական կլինիկաներում և լաբորատորիաներում։
Կոնգրեսի առաջին օրը շարունակվել է պլենար նստաշրջաններով։
03.06.2017 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ