Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ ԱՆ. Քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Լևոն Ալթունյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի ԱՊՀ և ՌԴ մարզերի վարչության պետ Սվետլանա Ժուրկինայի ղեկավարած պատվիրակությանը։ Պատվիրակության անդամ Արկադի Ստոլպները ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարին ներկայացրել է, որ իր ղեկավարած բժշկական կազմակերպությունների ցանկում ընդգրկված են բազմապրոֆիլ պոլիկլինիկական համալիր, ուռուցքաբանական կլինիկա, ՌԴ­ում պրոտոնային ճառագայթային բուժման առաջին կենտրոնը։ Իսկ մագնիսառեզոնանսային և համակարգչային շերտագրության 94 բաժանմունքները ՌԴ­ից բացի ներկայացված են Ուկրաինայում և Հայաստանում։

«Գերոֆարմ» ընկերության ներկայացուցիչ Թիմուր Կիրաբաևը ծանոթացրել է դեղարտադրության ոլորտում իրենց ունեցած ձեռքբերումներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են այս ոլորտներում երկու երկրի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Որոշվել է առաջիկայում քննարկման առակա դարձնել  մեր երկրում միջուկային բժշկության զարգացման և Հայաստանը դեպի Միջին Արևելք դեղերի արտահանման կամուրջ դարձնելու ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ