Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԵՊԲՀ. Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Այս օրերին Հայաստանում գտնվող ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի պատվիրակության անդամները` գիտության, հետազոտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխի և Պոսդամի քաղաքապետ Յան Յակոբսի գլխավորությամբ, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ քննարկել են բժշկական կրթության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՊատվիրակության կազմում էր նաև Գերմանիայի Պոտսդամ քաղաքի Էռնստ ֆոն Բերգման կլինիկայի ղեկավար Հուբերտուս Վենիշը: Պրոֆեսորի ղեկավարած բազմապրոֆիլ բժշկական հաստատության հետ ԵՊԲՀ-ն համագործակցում է 2009 թվականից սկսած:

Այս համագործակցության շնորհիվ համալսարանական հիվանդանոցների բժիշկները և բուժանձնակազմը մասնակցում են տասներկու շաբաթ տևողությամբ վերապատրաստման դասընթացների վերոնշյալ կլինիկայում:

Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՆշենք, որ վերապատրաստվել է 12 մասնագետ, որից 2 մանկաբույժ այժմ վերապատրաստում է անցնում Էռնստ ֆոն Բերգման կլինիկայում:

Կլինիկայի ղեկավար Հուբերտուս Վենիշի խոսքով՝ որպես համագործակցության ընդլայնում կարող են դիտարկվել նաև ուռուցքաբանության, ճառագայթաբանության, ինչպես նաև ծերերի խնամքի ուղղությունները:

Պրոֆեսորը առաջարկեց նաև բժշկական երկրորդ կարծիքի ներդրումը, որը հնարավորություն կտա բարձրացնել հիվանդների ախտորոշման ճշգրտության մակարդակը, ապահովել փորձի փոխանակում:

Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀաշվի առնելով, որ Բրանդենբուրգի երկրամասում գործում են բժշկական կենտրոններ, բայց չկա բժշկական համալսարան, անդրադարձ կատարվեց նաև տեղի ուսանողերի՝ ԵՊԲՀ-ում կրթություն ստանալու հնարավորությունը:

ԳԴՀ Բրանդենբուրգ երկրամասի պատվիրակության անդամները` գիտության, հետազոտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխը նշեց, որ առաջիկայում պետք է համագործակցության ծրագրեր իրականացնել Բրանդենբուրգ երկրամասի նաև մյուս քաղաքներում:

ԵՊԲՀ ռեկտորը կարևորեց նաև համատեղ կլինիկական հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև համագործակցությունը գիտական ոլորտում:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ