Իրադարձություններ Հայաստանում
Ընտանեկան բժիշկների միջազգային օրվան նվիրված կոնֆերանս

Մայիսի 19-20-ը Երևանում տեղի ունեցավ Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած ընտանեկան բժիշկների միջազգային օրվան նվիրված կոնֆերանսը:
Կոնֆերանսի ընթացքում մեզ հետ զրուցեց «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյանը, ով կարևորեց նմանատիպ կոնֆերանսների կազմակերպումը Հայաստանում և արդի խնդիրների վեր հանումը։
– Ո՞րն է այսօր անցկացվող կոնֆերանսի նպատակը։
– Կոնֆերանսը նվիրված էր ընտանեկան բժիշկների համաշխարհային օրվան։ Ամեն տարի Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիան իրականացնում է կոնֆերանսներ: Ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես մասնակիցներին կտրամադրվեն կրեդիտներ։ Մեր առաքելությունն է, որ ներդնենք ու զարգացնենք ընտանեկան բժշկի գաղափարը։ Որպես արագ զարգացող ոլորտ բժշկագիտության բնագավառում նման միջոցառումները միշտ կարևորված են լինելու, որպեսզի մասնագետները տեղեկացված լինեն ոլորտի համաշխարհային ձեռքբերումներին և նոր մոտեցումներին։
– Ի՞նչ խնդիրներ եք այսօր բարձրաձայնել։
– Մեր այսօրվա կոնֆերանսի հիմնական խնդիրը հակաբիոտիկներն են։ Բժիշկների կողմից հակաբիոտիկների նշանակումները միշտ չէ, որ արդարացված է: Ավելին, լինում են դեպքեր, երբ հակաբիոտիկներն օգտագործվում են առանց բժշկի նշանակման։
Չհիմնավորված օգտագործման արդյունքում առաջանում են լուրջ, գլոբալ խնդիրներ: Ժամանակի ընթացքում հակաբիոտիկները վարակների դեմ կորցնում են իրենց արդյունավետությունը։ Այսօր ներկայացնելու ենք խնդրի կանոնակարգման գործընթացը։
Դրանից զատ, հաշվի առնելով ամբողջ աշխարհում ընկճախտի ահագնացող տարածվածությունը, կոնֆերանսի շրջանակում բարձրաձայնվել է նաև դրա հետ կապված խնդիրների լուծման մոտեցումները: Քննարկվող թեմաներից էն նաև թոքաբորբի, աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրները։
Կոնֆերանսի ընթացքում ելույթով հանդես եկավ բ.գ.թ. Իգոր Գուչևը՝ «Անտիբիոտիկների ողջամիտ և անվտանգ օգտագործումը առողջապահության առաջնային օղակում։ Տարածված ինֆեկցիաները» թեմայով բանախոսությամբ։
– Այսօրվա մեր նպատակն է հակաբիոտիկների թերապիայում խնդիրների վեր հանումն ամբուլատոր փուլում։ Քանի որ հակաբիոտիկների նշանակումը լայն տարածում ունի ամբուլատոր ծառայության շրջանակում, փորձում ենք բժիշկներին ներկայացնել՝ ինչպես չվնասել պացիենտին դրանց օգտագործման ժամանակ: Իմ ելույթի ընթացքում անդրադարձել եմ նոր առաջարկվող մեթոդներին և դրանց կիրառման սկցբունքներին,- հայտնեց Գուչևը։
Մենք զրուցեցինք նաև դոցենտ ԵՊԲՀ դասախոս գաստրոէնտերոլոգ Նարինե Փաշինյանի հետ, ով կոնֆերանսի ընթացքում ներկայացրեց գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը։
– Այսօրվա իմ ելույթի թեման նվիրված էր շատ հրատապ խնդրի՝ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությանը: Սա այսօր կարևորված խնդիր է բժշկակգիտության ոլորտում: Այս ախտաբանության ժամանակ տարբեր պատճառներով նկատվում է ամենակարևոր համակարգերից մեկի՝ մարսողական համակարգի ֆունկցիայի աստիճանաբար խանգարումը, որի ժամանակ ստամոքսի կամ 12-մատնյա աղու պարունակությունը հակաբնական հետադարձ կծկումների արդյունքում բարձրանում է կերակրափող: Մարսողական համակարգի նորմալ գործունեության պայմաններում նման երևույթ չի կարող տեղի ունենալ: Իսկ եթե դա տեղի է ունենում, ապա պետք է լինեն դրա կարճ էպիզոդներ, որպեսզի կերակրափողը չվնասվի։ Երբ մեխանիզմը դադարում է աշխատել և նման էպիզոդները կրկնվում են հաճախակի, մեծ քանակի թթվային պարունակությամբ սննդի պարբերաբար մուտքը կերակրափող երբեմն կարող է բերել անվերադարձ փոփոխությունների»,- հայտնեց բանախոսը:
Նարինե Փաշինյանը նույնպես կարևորեց նմանատիպ կոնֆերանսների կազմակերպումը և նշեց,- «Այսպիսի կոնֆերանսներն արդեն լայն տարածում ունեն։ Շատ դեղագործական ըներություններ ջանք են գործադրում և փորձում ներկայացնել համաշխարհային կիրառում ստացած նորագույն դեղերը։ Այսօր կարևոր է տեղեկացված լինելը և արդյունավետ դեղերի մասին ավելին իմանալը` նախքան կիրառելը»։

Կարդացեք նաև

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...


ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...


Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...


Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...


2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն