Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Գիտակրթական դասընթաց՝ ուղղված բժիշկ-դասախոսների հաղորդակցման հմտությունների բարելավմանը

ԵՊԲՀ. Գիտակրթական դասընթաց՝ ուղղված բժիշկ-դասախոսների հաղորդակցման հմտությունների բարելավմանը

Գիտությամբ զբաղվելու և առկա գիտելիքները հարստացնելու ցանկությունը չի սահմանափակվում միայն աշխատանքային օրերով: Փորձը վկայում է, որ հաճախ բժիշկները պատրաստ չեն հանրային ելույթների, չունեն մեծ կամ փոքր լսարանի առաջ հաղորդակցվելու ձիրք, ինչի արդյունքում տուժում է նրանց կողմից կատարած գիտական կամ կլինիկական անգամ ամենակարևոր հետազոտությունը հանրությանը ներկայացնելու տրամաբանական շղթան:

ԵՊԲՀ Գիտակրթական դասընթացԼսարանի հետ շփումը հեշտացնելու և կատարած գիտակլինիկական աշխատանքները հանրությանը ներկայացնելու հմտություններ ձեռք բերելուն էր ուղղված ԵՊԲՀ-ի և «Նիարմեդիկ» ընկերության մայիսի 12-ին և 13-ին անցկացված դասընթաց-վերապատրաստումը:

«Արդյունավետ հաղորդակցություն: Ելույթի հմտություններ» դասընթացի նպատակն էր գիտական տվյալների հիման վրա բարելավել ավագ բուժանձնակազմի հաղորդակացման հմտությունները:

Գիտակրթական դասընթացԴասընթացի շրջանակում այդ թվում մարզային բժիշկներին, որոնց մի մասը նաև դասախոսական աշխատանք է կատարում, ներկայացվեցին եվրոպական չափանիշներին համապասխան էթիկական կանոններ և հաղորդակցման արդյունավետ հմտություններ: Հանգամանալից անդրադարձ կատարվեց հաղորդկցման նպատակայնությանը, պացիենտ-բժիշկ հաղորդակցության ճիշտ կառուցմանը:

Զեկույցով հանդես եկավ 1000-ից ավելի սեմինարներ և ուսուցողական դասընթացներ անցկացնելու փորձառություն ունեցող մարզիչ Անտոն Կասյանովը, ով նույն թեմայով դասընթացներ է անցկացրել Ղազախստանի առողջապահության Նախարարության գլխավոր մասնագետների և Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի դասախոսների, ինչպես նաև Իաշվիլիի անվան մանկական հիվանդանոցի մասնագետների համար։

Գիտակրթական դասընթացԴասընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քննարկվեցին մասնագետների ելույթները, ելույթի կառուցվածքը, ելույթ ունենալու հմտությունները, մեծ ու փոքր լսարանների հետ աշխատանքի առանձնահատկությունները, ինչը կօգնի բժիշկներին ավելի ճիշտ ձևակերպել և ներկայացնել իրենց կողմից արվող հետազոտության արդյունքներները և պատասխանել լսարանի հարցերին:

Գիտակրթական դասընթացՔննարկվել և մասնագիտական վերլուծության են ենթարկվել նաև աշխատանքային կոլեկտիվներում շփման, տարբեր տեսակի տարաձայնությունների ժամանակ վարքին ու մոտեցումներին առնչվող հարցեր:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը տվյալ դասընթացի մասնակիցներին շնորհել է 4 ՇՄԶ կրեդիտ:

 

Գիտակրթական դասընթաց

 

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ