Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «ԲԺշկագիտության նորարարություններն ու նվաճումները» թեմայով գիտաժողով` Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում
ԵՊԲՀ մասնագետների այցի շրջանակում Հանրապետական բժշկական կենտրոնի նիստերի դահլիճում անցկացվել է գիտաժողով Արցախի բժիշկների մասնակցությամբ: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը ողջունելով «Բժշկագիտության օրերն Արցախում» գիտագործնական միջոցառման կազմակերպիչներին, կարևորել է իր ղեկավարած գերատեսչության և Երևանի պետական բժշկական համալսարանի համագործակցությունը:
Նա համոզմունք է հայտնել, որ գիտաժողովի մասնակից յուրաքանչյուր բժիշկ իր գիտելիքները կհամադրի երևանյան մասնագետների կողմից ներկայացվող ժամանակակից մոտեցումներին, որոնք հետագայում հաջողությամբ կկիրառի իր ամենօրյա աշխատանքում:
Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ ԵՊԲՀ հետ համատեղ և հետևողական աշխատանքների շնորհիվ էլ ավելի կընդլայնվեն համագործակցության շրջանակները, ինչի շնորհիվ նաև հնարավոր կդառնա բարեփոխել առողջապահության ոլորտը և միաժամանակ որակյալ և մատչելի բուժօգնություն մատուցել բնակչությանը: Այս համատեքստում Աթայանը մեկ անգամ ևս կարևորել է հայաստանցի բժիշկների մշտական աջակցությունն իրենց համակարգին:
ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ողջույնի խոսքում պատրաստակամություն է հայտնել մշտապես աշխատել Արցախում. ներկայացնել նորարարությունները, գործընկերներին փոխանցել բժշկագիտության իրենց մեծ փորձը:
ԵՊԲՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը գիտաժողովի մասնակիցներն տեղեկացրել է, որ հետագայում կընտրվեն նեղ մասնագիտական ոլորտներ, կկազմակերպվեն առանձին թեմաներին վերաբերող թիրախային դասախոսություններ:
Գիտաժողովի ընթացքում քննարկման առարկա են դարձել թոքաբորբերի ռացիոնալ բուժման, ալերգիաների, սրտաբանության պաթոլոգիաների դիստանցիոն մոնիթորինգի և ախտորոշման, ինչպես նաև ակնոցային շտկման, նորածինների շնչառական օժանդակության մասին թեմաները:
10.05.2017 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ