Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Վարչապետն ընդունել է Չեխիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը

ՀՀ ԱՆ. Վարչապետն ընդունել է Չեխիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ փոխնախարարներ Ռադեկ Պոլիսարի և Թոմ Ֆիլիպի գլխավորությամբ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման համար:

Անդրադառնալով առողջապահության ոլորտում հայ-չեխական գործակցության հեռանկարներին՝ կառավարության ղեկավարը կարևորել է առողջապահական բիզնեսի և ներդրումային ծրագրերի ուղղությամբ համագործակցությունը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը լավ հարթակ է ներդրումների համար՝ հաշվի առնելով գործարար միջավայրի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով արվող բարեփոխումները, ինչպես նաև երրորդ երկրների շուկաներ մուտքի հնարավորությունները:

ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան նշել է, որ չեխական բիզնեսը հետաքրքրված է հայաստանյան շուկայով, հետևողականորեն ծանոթանում է կառավարության կողմից գործարար բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կատարվող արդյունավետ քայլերին, և չեխ գործարարներն արդեն որոշակի քայլեր են ձեռնարկում:

Ներկայացնելով ՀՀ առողջապահության նախարարության գործընկերների հետ քննարկումների արդյունքները՝ Չեխիայի առողջապահության փոխնախարարներ Ռադեկ Պոլիսարը և Թոմ Ֆիլիպը նշել են, որ Հայաստանում առողջապահության համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը տպավորիչ են, և հայ-չեխական առողջապահական փոխգործակցության հնարավորություններ կան կլինիկական բժշկության, էլեկտրոնային առողջապահության, հիվանդանոցային կառավարման գիտահետազոտական և այլ ուղղություններով: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխայցերի, փորձագիտական շփումների ու փորձի փոխանակման (նաև միջազգային հարթակներում) միջոցով շարունակել գործակցության խորացմանն ուղղված աշխատանքները:

Ողջունելով այդ ջանքերը՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանն առաջ է շարժվում ժամանակակից ու մրցունակ առողջապահական համակարգ ստեղծելու ճանապարհով և կարևորում է այս ուղղությամբ հաջողություն արձանագրած երկրների փորձը:

Մինչ այդ, Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությունը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի և ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պետր Միկիսկայի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Նրանք ծանոթացել են արդիականացված հիվանդանոցում ստեղծված նոր ծառայություններին և հնարավորություններին: Մեր մասնագետների հետ քննարկել են առողջապահության ոլորտում կրթական ծրագրերին, կլինիկական ուղեցույցների ներդրմանը, բուժհաստատությունների կառավարմանն առնչվող և այլ հարցեր:

Սկզբնաղբյուրը` ՀՀ կառավարության պաշտոնական կայք

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ