Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԼՂՀ ԱՆ. Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի առողջապահության նախարարության ստորաբաժանումների պատասխանատուների, ինչպես նաև Ստեփանակերտի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ:
 

Երկու երկրի առողջապահության նախարարները ներկայացրել են հետագա համագործակցության հեռանկարները:
  

Ողջունելով հյուրերին Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես աջակցել է Արցախի առողջապահության նախարարությանը: Միշտ էլ Հայաստանի բժիշկները եղել են Արցախի գործընկերների կողքին, ինչը մեկ անգամ ևս հաստատվեց ապրիլյան իրադարձությունների օրերին, և Ստեփանակերտում, և առաջնագծում: Այսօր էլ համագործակցությունը շարունակվում է ինչպես գերատեսչական, այնպես մասնավոր բժշկական կազմակերպությունների հետ :
 

«Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի նախաձեռնությամբ և միջոցներով Արցախում հունիսի մեկից ներդրվելու է բնածին հիպոթիրեոզի նորածնային սկրինինգը:
  

Արցախում բնածին հիպոթիրեոզի վաղ հայտնաբերման և բուժական միջոցառումների պատշաճ կազմակերպման համար ՀՀ և Արցախի առողջապահության նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Այս ծրագիրը հնարավորություն կընձեռի ոչ միայն հայտնաբերել, այլև բուժել բնածին հիպոթիրեոզով հիվանդ երեխաներին:
  

Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱրա Բաբլոյանը արցախյան գործընկերներին է ներկայացրել հայաստանյան հաջողված փորձի մանրամասները և պատրաստակամություն հայտնել շարունակելու «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի և Արցախի մանկաբույժների երկարամյա համագործակցությունը բոլոր ուղղություններով:
 

Այնուհետև Լևոն Ալթունյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվելիք բարեփոխումների փաթեթը: Բարեփոխումների համար ստեղծված հատուկ հանձնաժողովները կյանքի են կոչելու ծրագրերը: Էական փոփոխություններ են կատարվելու ֆինանսական համակարգի կառուցվածքում, մասնավորապես` վերանայվելու են ոլորտում գործող ծառայությունների գները, ներդրվելու են պրոտոկոլներ, կյանքի է կոչվելու առողջապահական (E-health) էլեկտրոնային համակարգը: Լևոն Ալթունյանը նշել է, որ Արցախը ևս անմասն չի մնալու և այս ամենը տեղայնացնելու նպատակով բարեփոխումների աշխատանքներում ներգրավվելու են նաև արցախյան մասնագետները:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ