Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Մինեսոթայի համալսարանի հայազգի գիտնականը դասախոսեց ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ. Մինեսոթայի համալսարանի հայազգի գիտնականը դասախոսեց ԵՊԲՀ-ում

Մինեսոթայի համալսարանի Հեմատոլոգիայի, օնկոլոգիայի և տրանսպլանտոլոգիայի բաժնի հայազգի գիտնական Ալեքս Լազարյանն այսօր ԵՊԲՀ-ում հանդես եկավ «Արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստման... էվոլյուցիան» թեմայով դասախոսությամբ: Գիտնականը Հայաստանում է «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» մի քանի օր առաջ իրականացված առաջին արյունաստեղծ ցողունային բջիջների առաջին փոխպատվաստմանը որպես խորհրդատու մասնակցելու նպատակով:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն Ալեքս Լազարյանին հանձնեց ԵՊԲՀ այցելու պրոֆեսորի կոչում:

Ռեկտորը հույս հայտնեց, որ այսօր սկիզբ դրված համագործակցությունը շարունակական կդառնա:

Ալեքս Լազարյանը բժշկական կրթություն է ստացել ԵՊԲՀ-ում: Նախքան 2012 թվականին Մինեսոթայի համալսարան տեղափոխվելը մասնագետը ռեզիդենտուրա է անցել Քլիվլենդի հիվանդանոցային հիմնադրամում: Արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտում նշանակալի հաջողությունների հասնելուց հետո, 20 տարի անց, մասնագետն առաջին անգամ է դասախոսում հարազատ բուհում:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ