Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Օրակարգում շաքարային դիաբետն է

ՀՀ ԱՆ. Օրակարգում շաքարային դիաբետն է

Դիաբետի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիան (EASD) կրթական դասընթացներ է կազմակերպում աշխարհի տարբեր երկրներում։ Մասնագիտական հեղինակավոր կազմակերպությունն առաջին անգամ Հայաստանում է Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի (նախագահ` և Հայաստանի էնդոկրինոլոգների ասոցիացիայի հրավերով։ ‹‹Radisson Blu›› հյուրանոցում մեկնարկել է հետբուհական կրթական դասընթացը «Կլինիկական շաքարային դիաբետը և նրա բարդությունները» թեմայով:

Հայաստանի և Արցախի ավելի քան 150 բժիշկ-էնդոկրինոլոգներից դասընթացին մասնակցում է Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Իրաքից, Հնդկաստանից, Պարսկաստանից, Սաուդյան Արաբիայից ժամանած 50 էնդոկրինոլոգ:

Եռօրյա դասընթացի ժամանակ հանդես կգան Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Լեհաստանից, Լիտվայից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Խորվաթիայից, Դանիայից, ինչպես նաև Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած միջազգային մակարդակի 15 դասախոսներ։ Առաջատար մասնագետները, հիմնվելով վերջին տարիների հետազոտությունների և բժշկագիտության ձեռքբերումների վրա, կներկայացնեն շաքարային դիաբետի պատճառագիտության և զարգացման մեխանիզմների, ախտորոշման, հիվանդների վարման, բուժման, ինչպես նաև շաքարախտի սուր և քրոնիկ բարդությունների բուժման վերաբերյալ նորագույն մոտեցումները:

Տեսական և գործնական սեմինարներ կվարեն նաև Հայաստանի առաջատար մասնագետները` ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբոնի պրոֆեսորա-դասախոսական կազմը` Ելենա Աղաջանովայի և Էդուարդ Թորոմանյանի գլխավորությամբ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նոյեմբերի 18, 2026թ, Օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ամենամյա գիտաժողով
Նոյեմբերի 18, 2026թ, Օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված ամենամյա գիտաժողով


Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/includes/include_view_article_list.php(50): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/includes/include_article_same.php(14): view_article_list() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(121): require_once('/home/med-pract...') #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1