Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Բացվել է Արցախի առողջապահության նախարարության ուռուցքաբանական դիսպանսերը

ՀՀ ԱՆ. Բացվել է Արցախի առողջապահության նախարարության ուռուցքաբանական դիսպանսերը

Այսօր հանդիսավորապես բացվել է Արցախի առողջապահության նախարարության «Վարդան և Գոհարիգ Օհանիսյանների» անվան ուռուցքաբանական դիսպանսերը, որը կառուցվել է կառավարության և ֆրանսահայ բարերար Ռիշար Օհանիսյանի համաֆինանսավորմամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, ի դեմս ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի:
 

Բացման արարողությանը մասնակցել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Կարինե Աթայանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը, Ֆրանսիայի տեղական մարմնի պատասխանատուներ, պաշտոնատար այլ անձիք:
  

Բացվել է Արցախի առողջապահության նախարարության ուռուցքաբանական դիսպանսերըԲացման խոսքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը նշելով, որ ուռուցքաբանական դիսպանսերի հին շենքը, որը կառուցվել է դեռևս նախորդ դարի 60-ական թվականներին, այսօր գտնվելով անմխիթար վիճակում, այնուամենայնիվ այն շահագործվում է և տարեկան այնտեղ բուժում է ստանում մոտ 850 քաղաքացի:
  

«Տասնամյակներ շարունակ մեզ անհասանելի թվացող, ժամանակակից ուռուցքաբանական դիսպանսեր ունենալու երազը այսօր դառնում է իրողություն:

 

Այն ինչպես իր տեղակայվածությամբ, այնպես էլ իր պայմաններով ռազմավարական մեծ նշանակություն կունենա առողջապահական ոլորտի գործունեության ծրագրերում: Նոր ուռուցքաբանական դիսպանսերի առկայությունը, մեր պետության հերթական քայլն է առողջապահության համակարգի զարգացման, այդ ուղղությամբ երկրի իշխանությունների հռչակած և հետևողականորեն կյանքի կոչվող բարեփոխումների քաղաքականության իրականացման ճանապարհին»,-ասել է Կարինե Աթայանը:
  

Ավարտելով իր խոսքը նախարար Աթայանը երախտիքի խոսք է ուղղել ֆրանսիահայ բարերար Ռիշար Օհանիսյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ի դեմս Արա Վարդանյանի, ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանին` հղելով լավագույն բարեմաղթանքներ բոլոր անձնական և ազգանվեր ձեռնարկումներում:
  

Բացվել է Արցախի առողջապահության նախարարության ուռուցքաբանական դիսպանսերըՖրանսահայ բարերար Ռիշար Օհանիսյանը իր ելույթում նշել է, որ առաջին անգամն է Արցախում և անչափ ուրախ է տեսնելով իրականացված իր առաջնահերթ ծրագրերից մեկը`ուռուցքաբանական դիսպանսերի կառուցումը:
  

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանն էլ նշել է ուռուցքաբանական դիսպանսերի կառուցումը ֆրանսահայ բարերարների կողմից վերջինը ներդրումը չէ: Թերզյանը վստահեցրել է, որ կանեն ամեն ինչ Արցախի և Ֆրանսիայի կապերի էլ ավելի սերտացման ու ամրապնդման համար:
  

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը համոզմունք է հայտնել, որ Արցախում տրամադրվող բժշկական օգնությունն իրոք շատ լուրջ մրցակցություն կունենա, և տարբեր երկրներից կունենաք բժշկական տուրիզմի այցելուներ:
  

Բացվել է Արցախի առողջապահության նախարարության ուռուցքաբանական դիսպանսերըԻր շնորհակալական խոսքում Ուռուցքաբանական դիսպանսերի գործադիր տնօրեն Արմեն Հայրիյանը, երախտագիտություն է հայտնել ծրագրի հովանվորներին:

 

Դիսպանսերի 2 բժիշկները վերապատրաստման դասընթացներ են անցել Ֆրանսիայում:Միաժամանակ հավաստաիացրել, որ բուժանձնակազմը կանի ամեն հնարավորը ազգաբնակչության բժշկակական սպասարկումը առավել բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ, համոզմունք հայտնելով, որ առաջիկայում լուծում կստանա կենտրոնը նոր ժամանակակից սարքավորումներով վերազինելու ծրագիրը:
  

Ուռուցքաբանական դիսպանսերի շենքի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանին, բարերար Ռիշար Օհանիսյանին, Պետրոս Թերզյանին:
  

Բացվել է Արցախի առողջապահության նախարարության ուռուցքաբանական դիսպանսերըԱյնուհետև շենքի ներսում Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Մինաս քահանա Մովսիսյանը օրհնության կարգ է մատուցել:
  

Դիսպանսերը ստորգետնյա անցումով կապվում է Հանրապետական բժշկական կենտրոնի հետ, զբաղեցնելով ընդհանուրը 2 հազար 520 քմ մակերես: Կենտրոնում նախատեսվում է իրականացնել ուռուցքաբանության մեջ ընդունված արդի բուժական և ախտորոշիչ բոլոր միջամտությունները, բացառությամբ ճառագայթային բուժումից:
  

Դիսպանսերը նախատեսված է 35 հիվանդի համար:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ