Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ . Միջազգայնացման գործընթացը, կատարված աշխատանքները և հեռանկարները ներկայացվեցին գիտական խորհրդի նիստում

ԵՊԲՀ . Միջազգայնացման գործընթացը, կատարված աշխատանքները և հեռանկարները ներկայացվեցին գիտական խորհրդի նիստում

ԵՊԲՀ գիտական խորհրդի՝ այսօր կայացած հերթական նիստը նվիրած էր համալսարանի միջազգայնացման գործընթացին, կատարված աշխատանքներին և հեռանկարներին: Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները ներկայացնող զեկույցում Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն ընդգծեց, որ միջազգայնացումն այն ճանապարհն է, որն ապահովում է բուհի մրցունակությունը միջազգային շուկայում:

 

Միջազգայնացման գործընթացում բանախոսը կարևորեց բոլոր ստորաբաժանումների և ենթակառուցվածքների ամենօրյա աշխատանքն ու ներգրավվածությունը:

Երվանդ ՍահակյանԵրվանդ Սահակյանը հանգամանալից անդրադարձ կատարեց բուհի համագործակցության ծրագրերին, կատարված ու առաջիկա աշխատանքներին, որտեղ ակնկալվում է նաև աշխարհի տարբեր անկյուններում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող շրջանավարտների մասնակցությունը:

Պրոռեկտորի խոսքով՝ անցած տարիները վկայում են, որ Հայաստանն օտարերկրացիների համար բժշկական կրթություն ստանալու տեսակետից անվտանգ և գրավիչ երկիր է:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ամփոփելով նիստը, նշեց, որ այսօր մեր համալսարանում բժշկական կրթություն է ստանում 26 երկրի 1636 ուսանող, և առաջիկայում ծրագրվում է զգալիորեն ընդլայնել այս թիվը, ինչին զուգահեռ, նրա դիտարկմամբ, առաջին հերթին անհրաժեշտ է իրականացնել նաև առկա ներուժի հզորացում և կատարելագործում:

Ռեկտորը տեղեկացրեց նաև, որ արդեն ավարտվել են էլեկտրոնային բժշկական գրադարանի ստեղծման աշխատանքները և առաջիկա օրերին այն կհանձնվի ապագա բժիշկների և պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև ուսումնական գործընթացին վերաբերող ընթացիկ այլ հարցեր:

 

 

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ