Իրադարձություններ Հայաստանում
Ոչ վարակիչ հիվանդությունների ժամանակակից բուժման ժամանակակից մոտեցումները
Մարտի 24-ին «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» առողջապահական հասարակական կազմակերպությունն ու «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը նախաձեռնել էին «Ընտանեկան բժշկի դպրոց» դասընթաց «Ոչ վարակիչ հիվանդությունների արդյունավետ վարում առողջապահական առաջնային օղակում» թեմայով: Միջոցառման նպատակն էր բժիշկներին ծանոթացնել ոչ վարակիչ հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումներին: Այս միջոցառումը հայաստանյան բժիշկների համար մասնագիտական վերապատրաստման լավագույն հնարավորություն էր:
Մեր զրուցկիցն է «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» առողջապահական հասարակական կազմակերպության համանախագահ Մարինա Օհանյանը:
– Ի՞նչումն է միջոցառման հրատապությունը:
– Առհասարակ, 2017 թ. կարևորում ենք` շեշտադրելու մասնագիտական շարունակական զարգացումը, բժիշկների մասնագիտական վերապատրաստումը: Այսօրվա միջոցառման շրջանակում նախատեսված էր բժիշկներին ծանոթացնել ոչ վարակիչ հիվանդությունների բուժման ժամանակակից մոտեցումներին և պրակտիկ աշխատանքում բուժման կամակերպմանը: Միջոցառմանը հրավիրված էին նաև մարզերում աշխատող բժիշկները, իսկ թեմաների հրատապության խոսուն ապացույցը 400-ից ավելի մասնակիցների ներկայությունն էր:
«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանը:
– Ի՞նչ նպատակ էր հետապնդում միջոցառումը:
– «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում»
առողջապահական հասարակական կազմակերպության հետ համատեղ առողջապահական առաջնային օղակի մասնագետների համար նախաձեռնել ենք ոչ վարակիչ հիվանդությունների արդյունավետ վարմանը վերաբերող թեմայով կոնֆերանս: Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան չորս մասնագետ՝ սրտաբան, ռևմատոլոգ, նյարդաբան և գաստրոէնտերոլոգ, ովքեր լիարժեք տիրապետում են ոչ վարակիչ հիվանդությունների ժամանակակից բուժման մոտեցումներին, քանի որ բազմիցս մասնակցել են մասնագիտական վերապատրաստման դասընթացների: Դասախոսությունները նախատեսված էին առաջնային օղակի բժիշկների` ընտանեկան բժիշկների և նեղ մասնագետների համար: Բանախոսներն իրենց գիտելիքն ու փորձը կիսեցին ներկա գտնվող մասնագետների հետ` գործնականում կիրառելի դարձնելու բուժման նորագույն մոտեցումները:

ԵՊԲՀ Թերապիայի թիվ երրորդ ամբիոնի դոցենտ Գայանե Խաչատրյան
– Ձեր այսօրվա զեկույցը վերաբերվում էր թթվակախյալ հիվանդություններին, որոնք են այդ հիվանդությունները:
– Թթվակախյալ հիվանդությունները բազմաթիվ են: Մեր բնակչության մեջ ամենատարածվածը գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունն է: Քիչ թիվ չեն կազմում խոցային հիվանդությունները, որը կարող է փոխանցվել գենետիկորեն կամ առաջանալ ընդունած տարբեր դեղորայքի և սխալ սննդակարգի արդյունքում: Թթվակախյալ հիվանդության առաջացման պատճառներից են նաև տարբեր վարակները:
– Որո՞նք են բուժման ժամանակակից մոտեցումները:
– Ամենաառաջնայինը. անհրաժեշտ է հետևել սննդային ռեժիմին և առողջ ապրելակերպին:
«Էրեբունի բժշկական կենտրոնի ռևմատոլոգիայի բաժանմունքի բժիշկ-ռևմատոլոգ Վահան Մուկուչյան:
– Խոսենք օստեոպորոզի բուժման և կանխարգելման ժամանակակից մոտեցումների մասին:
– Օստեոպորոզի բուժման համար Հայաստանում առկա են բոլոր տեսակի դեղորայքները, իսկ մասնագիտական գիտելիքները բավարար են: Հիվանդությունը ո՛չ միայն մեր երկրում է տարածված, այլև՝ ամբողջ աշխարհում: Խնդրի առաջացման պատճառներից են հորմոնալ ֆոնի փոփոխությունները, որոնք պատասխանատու են ոսկրերի ամրության համար: Այս հիվանդության տարածվածության մեջ մեծ դերակատարում ունեն նաև կանանց մոտ իրականացվող վիրահատությունները, վահանաձև գեղձի հիվանդությունները և այլն: Օստեոպորոզը հատկապես անհանգստացնում է կանանց` դաշտանադադարից հետո, ինչի պատճառով այդ տարիքային խմբի կանայք ռիսկային գոտում են:
Օստեոպորոզի ռիսկային խմբում հայտնված պացիենտները պետք է բժշկի հսկողության տակ գտնվեն` խուսափելու հիվանդության զարգացումից և նրա հետագա բարդություններից:
Օստեոպորոզը համարվում է դարի «լուռ մարդասպաններից»: Հիվանդությունը հիմնականում դեղորայքային բուժում է պահանջում, վիրահատական միջամտության կարիք առաջանում է միայն կոտրվածքների դեպքում: Բուժման լավագույն ուղին կանխարգելումն է. կենսակերպի փոփոխությունն ու առողջ ապրելակերպը: Շատ կարևոր է առողջ սննդի կազմակերպումը, հարկ է սննդակարգում ներառել կաթնամթերք:
Ի դեպ, հարկ եմ համարում նշել, որ ըստ վերջին հետազոտությունների, ապացուցվել է, որ, թեև ապրում ենք արևային երկրում, մեզ համար նույնպես ակտուալ է վիտամին D-ի կիրառումը: Ուստի ռիսկային գոտում գտնվող պացիենտներին խորհուրդ է տրվում այդ առումով խորհրդակցել բուժող բժշկի հետ:
27.03.2017 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

