Իրադարձություններ Հայաստանում
Մեկնարկել է «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագիրը. izmirlianmedicalcenter.com
Ս/թ մարտի 17-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագրի մեկնարկի արարողությունը և ստորագրվեց համագործակցության հուշագիրը:
Հուշագիրը ստորագրեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Լուսինե Գալաջյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Տեր. Մարկոս քահանա Մանգասարյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի Հայաստանի գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաճյանը, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ Անի Բալխյանը:
Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով ընդգծելով ծրագրի կարեւորությունն` ասաց.
«Սա «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից նախատեսված հերթական և չափազանց հրատապ ու կարևոր ծրագիր է: Ծրագիր, որի շրջանակում 5 000 սիրիահայերի համար բժշկական օգնություն ու սպասարկում կապահովվի: Փաստորեն «Իզմիրլյան» հիմնադրամն օգնում է պետական ծրագրին՝ թեթեւացնելով այդ ոլորտում առկա հոգսերը»,- ասաց Հ. Հակոբյանը:
«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը զրույցի ընթացքում, խոսելով ծրագրի մեկնարկի ու հետագա գործընթացի մասին, նշեց, որ ըստ հաշվարկների այն կգործի մոտավորապես երկու տարի.
«Կիրականացվի շուրջ 500 վիրահատություն կամ բժշկական լուրջ միջամտություն, որոնք, բնականաբար, կտարբերվեն խորհրդատվական այցերից: Խորհրդակցությունները կլինեն անվճար: Եթե խորհրդատվությունից հետո որևէ պացիենտ բժշկական միջամտության կամ վիրահատության կարիք կունենա, դա կիրագործվի տվյալ ծրագրի շրջանակում:
Ինչ վերաբերում է վիրահատություններին, դրանք իրականացվելու են «Իզմիրլյան» ԲԿ բժիշկների կողմից: Եթե բժշկական այլ ոլորտի միջամտությունների կարիք լինի, կհրավիրվեն համապատասխան մասնագետներ»- ասաց Արմեն Չարչյանը:
Խոսելով ֆինանսական հարցերի ու ամբողջությամբ անվճար բուժօգնություն տրամադրելու մասին, Ա. Չարչյանն ընդգծեց.
«Եթե հասարակական կազմակերպության կողմից որոշում կայացվի, որ տվյալ պացիենտը պետք է սպասարկվի անվճար, անկախ կատարվող միջամտության ծավալից, նա կստանա անվճար բուժսպասարկում: Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակում իրականացվող բժշկական ծառայությունների ծախսերը կհոգան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և «Իզմիրյան» հիմնադրամը, իսկ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը կտրամադրի հատուկ զեղչեր:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, խոսելով նման ծրագրերում Մայր Աթոռի դերակատարության մասին, ասաց, որ Մայր Աթոռը` Վեհափառ հայրապետի օրհնությամբ, նախկինում նույնպես թե՛ Հայաստանում, եւ թե՛ Սիրիայում սիրիահայերին աջակցելու բազմաթիվ ծրագրեր է իրագործել.
«Սննդով ապահովելու խնդրից մինչև բնակարանային ու բժշկական խնդիրներ Մայր Աթոռը սիրիահայերին միշտ աջակից է եղել: Սա հերթական ծրագիրն է, որն իրագործվում է Վեհափառ հայրապետի օրհնությամբ: Եթե խոսենք ծրագրի հոգեւոր-բարոյական կողմի մասին, ապա Մայր Աթոռն ինչպես այս, այնպես էլ հայաստանյան գրեթե բոլոր հիվանդանոցներում ապահովում է հոգեւորականի ներկայությունը: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում երկար տարիներ հիվանդների կողքին է եղել Գերաշնորհ Տաթև սրբազանը, իսկ այժմ իր հոգևոր ծառայությունն է իրականացնում Արժանապատիվ Տեր Թադեոս քահանան»:
Հայաստանում «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Լուսինե Գալաջյանը, հիմնվելով տարիների մեծ փորձի վրա, նշեց, որ տվյալ ժամանակահատվածում սիրիահայերին աջակցության ձեռք մեկնելու լավագույն տարբերակը նրանց բժշկական օգնություն ցույց տալն է.
«Տարիներ շարունակ աշխատել եմ սիրիահայերի աջակցության տարբեր ծրագրերի նախաձեռման ու իրականացման ոլորտում, ինչն օգնել է տվյալ ծրագրի հետ կապված լուրջ գնահատական տալ: Բոլորիս է հայտնի, որ Հայկական բարեգործական միությունը, Գյուլբեկյան հիմնադրամն ու պետությունը բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, լուծվում են տարբեր ոլորտի խնդիրներ:
Իհարկե՛, իրականացվել են նաև այլ բժշկական ծրագրեր` պացիետներին սպասարկելով պետպատվերի շրջանակում: Կարիքների գնահատման մոնիթորինգի արդյունքում պարզ դարձավ, որ հայաստանաբնակ սիրիահայերի համար կարևոր աջակցություն է բարեգործական ծրագրերի իրականացում հենց բժշկական ծառայությունների ոլորտում: «Իզմիրլյան» հիմնադրամը, տարիներ շարունակ լինելով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հիմնական դոնոր, եկավ այն եզրահանգման, որ այս կենտրոնում պացիենտները կարող են ստանալ բարձրորակ բժշկական օգնություն:
«Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագիրը ֆինանսավորում են. «Իզմիրլյան» հիմնադրամը` 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարով, իսկ «Իզմիրլյան» ԲԿ-ն բոլոր սիրիահայերին կտրամադրի մինչև 45% զեղչ»:
22.03.2017 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ





