Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակում «Արմենիա» ՀԲԿ-ն ներկայացրեց կենտրոնի նորությունները . armeniamedicalcenter.am

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակում «Արմենիա» ՀԲԿ-ն ներկայացրեց կենտրոնի նորությունները . armeniamedicalcenter.am

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակում «Արմենիա» ՀԲԿ-ն ներկայացրեց կենտրոնի նորությունները Փետրվարի 24-26-ը կայացավ «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերության կազմակերպած «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի ընթացքում մենք զրուցեցինք «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանի հետ, ով էքսպո-ցուցահանդեսի վերաբերյալ հայտնեց իր կարծիքը, ինչպես նաև անդրադարձավ վերջին տարիներին կենտրոնում կատարված նորություններին:

 

«Այսպիսի ցուցահանդեսները թույլ են տալիս բուժհիմնարկներին ներկայանալ հասարակությանը, օգնում ծանոթանալ միմյանց փորձին: Ցանկալի կլիներ, որ ազգաբնակչության ներգրավվածությունն այսպիսի ցուցահանդեսներին ավելի շատ լիներ, մեդիան առավել ուշադրություն դարձներ նման միջոցառումների կազմակերպմանը, ինչի շնորհիվ ազգաբնակչությունն առավել տեղեկացված կլինի: Ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակն իր դրոշմն է թողնում առողջապահության համակարգի վրա, սակայն, ի շնորհիվ մեր բուժհիմնարկների և առողջապահության կազմակերպման, ամեն կերպ ձգտում ենք զարգանալ ու առաջընթաց ապրել, համընթաց շարժվել արտասահմանյան կլինիկաների հետ, ապացուցել մեր առողջապահական համակարգի կենսունակությունն ու հնարավորությունները: Այդ բուժհիմնարկների շարքում է նաև «Արմենիա» բժշկական կենտրոնը:

 

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակում «Արմենիա» ՀԲԿ-ն ներկայացրեց կենտրոնի նորությունները

 

«Արմենիա» բժշկական կենտրոնն ունի 45 տարվա պատմություն, որի ընթացքում, պահպանելով լավագույն ավանդույթները, ժամանակին համահունչ կիրառում է նորագույն մեթոդները և ձեռքբերում ժամանակակից սարքավորումներ: Այս ձեռքբերումները թույլ են տվել մեր կենտրոնին դուրս գալ առաջավոր դիրքեր, դրա ապացույցն է այն, որ յուրաքանչյուր տարի տասնյակ հազարավոր հիվանդների ցուցաբերվել է բարձրակարգ բժշկական օգնություն և հաջողվել նրանց վերադարձնել առողջ կենսակերպի:

 

Հիվանդանոցի վերջին տարիների ձեռքբերումների թվում են` վերակենդանացման բաժանմունքում իրականացվող փոփոխությունները, ուրոլոգիական բաժանմունքում նոր մեթոդների ներդրումը, անգիոգրաֆի ձեռքբերումը և անգիոգրաֆիկ միջամտությունների իրականացումը, ընդհանուր վիրաբուժության կլինիկայում մի շարք ժամանակակից միջամտությունների իրականացումը:

 

«Արմենիա» բժշկական կենտրոնում արդեն 16 տարի է իրականացվում են լապարոսկոպիկ միջամտություններ:

 

Անհետաձգելի վիրաբուժության ասպարեզում այն քչերից ենք, որ սկսեցինք լապարոսկոպիկ միջամտություններ կատարել սուր կպումային աղիքային անանցանելիության ժամանակ, որը նորություն էր Հայաստանում, և առայսօր ոչ բոլոր կլինիկաներն են այդ ասպարեզում աշխատանք կատարում: Լապարոսկոպիկ վիրահատությունները և հակակպումային միջոցները վերջին տարիներին թույլ են տվել «Արմենիա» կենտրոն դիմած կպումային հիվանդությամբ հիվանդներին բուժել` բարձրացնելով նրանց կյանքի որակը:

 

Մենք կատարում ենք նաև տասներկումատյա աղու թափածակված խոցերի լապարոսկոպիկ վիրահատություններ, այդ հիվանդները կարճ ժամանակ անց վերադառնում են աշխատանքի: «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբույժները մեծ փորձ ունեն ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների լապարոսկոպիկ վիրահատությունների ասպարեզում: Ներկայում վիրահատությունները կատարվում են ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ միջամտությամբ` կանխելով գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը և ճողվածքների կրկնությունը: Մեր Վիրաբուժական կլինիկայի և, կարելի է ասել, Հայաստանի վիրաբուժության նորություններից է աճուկային ճողվածքների տոտալ էքստրապերիտոնեալ էնդոսկոպիկ վիրահատությունը ինքնաֆիքսվող ցանցերով, որն ունի մի շարք առավելություններ բաց միջամտությունների և ներորովայնային լապարոսկոպիկ միջամտությունների հետ համեմատած:

 

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակում «Արմենիա» ՀԲԿ-ն ներկայացրեց կենտրոնի նորությունները

 

Կենտրոնում կատարված վիրաբուժական նորագույն միջամտությունները Մեր կլինիկայում նորություն են լյարդի մասնահատումները, Մոսկվայի Վիշնևսկու ինստիտուտում վերապատրաստվելուց հետո կատարել եմ վիրահատություններ մեր կլինիկայում: Նույն կլինիկայում վերապատրաստվելուց հետո լյարդի և լեղուղիների հիվանդությունների կապակցությամբ միջամտություններ, վիրահատություններ է կատարում մեր կլինիկայի վիրաբույժ Հայկ Հովհաննիսյանը:

 

Երկար ժամանակ խնդիր է եղել ենթաստամոքսային գեղձի գլխիկի նորագոյացություններով հիվանդերի բուժումը, առանձնապես` ախտահարումը մեխանիկական դեղնուկով բարդանալու դեպքում: Այս դեպքում անմիջապես վիրահատութուն կատարելը մեծ վտանգ է ներկայացնում, իսկ հետաձգելը վտանգավոր է, քանի որ ուռուցքը կարող է զարգանալ և ներաճել խոշոր անոթներ:

 

Մեր էնդոսկոպիկ ծառայությունը (էնդոսկոպիստ Կարեն Մանուկյան) կատարեց ստենտավորումներ, վիրաբույժ Հայկ Հովհաննիսյանը` միջմաշկային միջլիարդային դրենավորումներ, ինչի շնորհիվ կարողացանք նվազեցնել դեղնուկը կամ ամբողջովին վերացնել` լեղու արտահոսքի համար մուտք ստեղծելով, որից հետո կատարեցինք արմատական վիրահատություններ»: Մեր հիվանդանոցի անգիոգրաֆիկ ծառայության հնարավորությունները թույլ են տալիս կատարել նաև ներանոթային միջամտություններ «Կլինիկա դիմած հիվանդներից մեկի մոտ բնածին զարկերակ-դռներակային շունտ էր լյարդի պանեխիմիայի մեջ, որի պատճառով առաջացել էր պորտալ հիպերտենզիա և կերակրափողի վարիկոզ լայնացած երակներից արնահոսություն:

 

Մեկ ամիս առաջ կեսարյան հատումով երեխա ունեցած կինն արնահոսում էր: Էնդոսկոպիստ Կ.Դ. Մանուկյանը կատարեց վարիկոզ լայնացած երակների լիգավորում և դադարեցրեց արյունահոսությունը: Իրականացվեց համակարգչային տոմոգրաֆիա` պարզելու, թե որն է դռներակային հիպերտենզիայի, արյունահոսության պատճառը: Ի պատիվ համակարգչային շերտագրության մեր մասնագետների (Ե.Ա. Բաղդասարյան, Կ.Ն. Մանուկյան)` նշեմ, որ նրանք պարզեցին, որ հիվանդի մոտ միջազգային բժշկական գրականության մեջ նկարագրված հազվագյուտ ախտահարում է՝ ներլյարդային անոթային մալֆորմացիա զարկերակ-դռներակային լայն (1,2սմ տրամագծով) շունտի ձևավորմամբ:

 

Մեր հայրենակից ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանը հանձն առավ իրականացնել այդ միջամտությունը և մեր կլինիկայում կատարեց զարկերակ-դռներակային ներլյարդային շունտի փակումը: Որոշ ժամանակ անց դիմեց ևս մեկ հիվանդ, ով նախկինում վիրահատվել էր Մոսկվայում, որտեղ հայտնաբերել էին զարկերակի անևրիզմա և նրան չէին կարողացել համապատասխան բուժօգնություն ցույց տալ:

 

Մեր հիվանդանոցում համակարգչային շերտագրությամբ հայտնաբերվեց ստամոքս-տասներկումատյա աղիքային զարկերակի անևրիզմա: Ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանի կողմից կատարվեց 10 սմ անևրիզմայի փակում մեր կենտրոնում»:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ