Իրադարձություններ Հայաստանում
Երևանում բացվեց ՌԴ ամենախոշոր բժշկական ընկերության գրասենյակը
ՌԴ և հետխորհրդային տարածքի ամենամեծ բժշկական ընկերությունը՝ INVITRO-ն արդեն իր գրասենյակն ունի Երևանում, որի ժապավենը փետրվարի 27-ին խորհրդանշորեն կտրեցին ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական անձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ու INVITRO միջազգային ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ամբրոսովը:
Ինչպես նշեց Ա. Բաբլոյանը, այսուհետ հայաստանցիները բժշկական բարդ կամ կրկնակի հետազոտությունների համար ստիպված չեն լինի մեկնել արտեկիր. այդ ամենը կարվի Երևանում: INVITRO-ն իրականացնում է 1700-ից ավելի լաբորատոր հետազոտություններ և ինստրումենտալ ու համակարգչային ախտորոշումներ:
Երևանյան գրասենյակում հաճախորդը հանձնում է բիոնյութերը, դրանք նույն օրը հատուկ տարաներով ուղարկվում են Մոսկվայի կենտրոնական լաբորատորիա, որը հագեցած է աշխարհի լավագույն արտադրողների ամենաժամանակակից սարքավորումներով ու վերջին սերնդի ավտոմատ անալիզատորներով: Վերջիններս բացառում են մարդկային գործոնն ու ապահովում լիակատար վստահելի արդյունքներ:
Դրանք պատրաստ լինելուն պես, սկսած 1 օրից հաճախորդը ստանում տեղեկատվություն հնարավոր բոլոր տարբերակներով՝ SMS, էլփոստ, invitromed.am կայքէջում բացված անձնական կաբինետից, ցանկության դեպքում՝ անմիջապես գրասենյակից կամ փոստային առաքման միջոցով:

INVITRO-ն բժշկական հետազոտություններ իրականացնող ամենախոշոր ընկերությունն է հետխորհրդային տարածքում, ունի ամենամեծ ցանցը՝ 900-ից ավելի բժշկական գրասենյակներ, որտեղ օրական կատարվում են մոտ 10 մլն բժշկական հետազոտություններ: Ընկերությունը գրասենյակներ ունի Ուկրաինայում, Ղազախստանում ու Բելառուսում: Հայաստանյան գրասենյակն առաջինն է անդրկովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանում: Կարևորելով նման հեղինակավոր ընկերության մուտքը Հայաստան՝ INVITRO-ի երևանյան գրասենյակի բացմանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, տարբեր բժշկական հաստատությունների տնօրեններ ու գլխավոր բժիշկներ:
03.03.2017 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ