Իրադարձություններ Հայաստանում
«Մենք չենք վաճառում, մենք առաջարկում ենք լուծում ». այս կարգախոսով էր ներկայացել «Կոնցեռն-էներգոմաշ» ընկերությունը «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» ցուցահանդեսին
Փետրվարի 24-26-ին «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպված «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակում իր բժշկական սարքավորումները ներկայացրեց բժշկական, լաբորատոր, անալիտիկ սարքավորումներ ներմուծող «Կոնցեռն-էներգոմաշ» ՓԲԸ-ն:
«Med-practic»-ի հետ զրույցում «Կոնցեռն-էներգոմաշ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Դավիթ Առաքելյանը ներկայացրեց ընկերության կատարած աշխատանքը, ծառայությունները և նպատակները` նշելով, որ ընկերությունն ունի բազմաթիվ ուղղությունների դիստրիբյուտորային ցանց, որտեղ ներկայացվում են լաբորատոր, անզգայացման, արհեստական շնչառության, վիրաբուժական սարքավորումներ, ինչպես նաև վիրահատարանի ձևավորման համար նախատեսված սարքեր և կահույք: «Մեր ընկերությունն ունի ուրոլոգիական, միզաքարային հիվանդությունների մենեջմենտի համար նախատեսված գերմանական սարքավորումներ քարափշրման, կոնտակտային, դիստանցիոն և հարվածաալիքային բուժման համար»,- հայտնեց Դավիթ Առաքելյանը:
Դ. Առաքելյանը նշեց, որ ընկերությունն աշխատում է բժշկական և լաբորատոր այնպիսի համաշխարհային առաջատար արտադրողների հետ, ինչպիսիք են` Roche Diagnostics-ը, Sysmex-ը, BioMerieux-ը, Stago-ն և այլն: Արտադրողների շարքում կարևորեց նաև ներկայացնել STERIS ընկերության լվացող, ախտահանող սարքերը, վիրահատական սեղանները և լույսերը:
«Հարկ եմ համարում շեշտել, որ մենք աշխատում ենք ոչ թե վաճառքով, այլ` լուծում առաջարկելով: Կլինիկական աշխատանքը կազմակերպելու ընթացքում առաջացած խնդիրների լուծման համար մենք տրամադրում ենք ամբողջական փաթեթ` սկսած խորհրդատվությունից, պլանավորումից, վաճառք-տեղադրումից, ուսուցումից, մինչև երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև անհրաժեշտ պահեստամասերի մատակարարում: Սա մեր առանձնահատկությունն է, որով փորձում ենք է՛լ ավելի օգտակար լինել մեր գործընկերներին, նպաստել լաբորատորիաների, բուժհիմնարկների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցմանը, դրանով իսկ զարգացնել երկրի բժշկական ոլորտը»:
28.02.2017 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ




