Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017»-ի շրջանակում իր գործունեությունը ներկայացրեց պրոֆ. Մ.Ա. Մովսիսյանի անվան առողջության կենտրոնը

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017»-ի շրջանակում իր գործունեությունը ներկայացրեց պրոֆ. Մ.Ա. Մովսիսյանի անվան առողջության կենտրոնը

Փետրվարի 24-26-ը  կայացավ «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերության կազմակերպած «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի ընթացքում իր կատարած աշխատանքը և համապատասխան սարքավորումները ներկայացրեց «АЭРОМЕD» ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում՝ պրոֆ. Մ.Ա. Մովսիսյանի անվան առողջության կենտրոնը: 

 

Սանկտ-Պետերբուրգյան ''Աերոմեդ'' ընկերությունը ստեղծվել է 1991թ.: Այն նախագծում և արտադրում է ֆիզիոթերապևտիկ սարքավորումներ և համաշխարհային շուկայում հանդիսանում է իր ոլորտում առաջատարը: 2011 թ.-ից ընկերությունը գործում է Հայաստանում. սզբում հայտնի որպես “SALZGROTTE” կազմակերպություն, հետագայում հանդես գալով որպես <<Պրոֆեսոր Մ.Ա. Մովսիսյանի անվան առողջության կենտրոն>>: Կենտրոնում իրականացվում են`

  • հալոթերպիա
  • արոմաթերապիա
  • բուժական (այդ թվում նաև դրենաժային մերսումներ) և վերականգնողական մերսումներ 
  • ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ (լազերոթերապիա, ուլտրաձայնային թերապիա)
  • բուժական արոմաֆիտոսաունա

«Մեր կենտրոնում բացի հալոթերապիայից իրականացվում են նաև լազերոթերապիա, ուլտրաձայնային թերապիա, ինչպես նաև բուժական մերսում: Հալոթերապիայի հետ զուգահեռ այլ ֆիզիոթերապևտիկ միջոցառումների իրականացումը նպաստում է պացիենտների բուժման պրոցեսում ավելի բարձր արդյունքների ստացմանը: Օրինակ բրոնխիտների դեպքում սովորաբար նշանակվում է նաև դրենաժային մերսում, իսկ տոնզիլիտների բուժման պրոցեսում շատ անգամ ավելի բարձր արդյունքների ենք հասնում հալոթերապիայի սեանսները լազերոթերապիայի հետ համադրելիս»- ասում է Գոհար Մովսիսյանը:

 

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017»-ի շրջանակում իր գործունեությունը ներկայացրեց «АЭРОМЕD» ընկերութունըՀալոթերապևտիկ բուժման համար տարիքային սահմանափակում չկա, սակայն մինչև մեկ տարեկան երեխաները հաճախում են կենտրոն մանկաբույժի հսկողության ներքո:

 

«Երկու տարի առաջ մեր նախաձեռնությամբ և ջանքերով հալոթերապիան պաշտոնապես լիցենզավորվեց որպես ֆիզիոթերապևտիկ բուժման մեթոդ: Այսպիսով հպարտորեն կարող եմ ասել, որ մենք հանդիսանում ենք Հայաստանում հալոթերապիայի հիմնադիրը», - իրենց, իրավամբ, ուշադրության արժանի կատարած աշխատանքի մասին պատմեց Գոհար Մովսիսյանը:

 

Արոմաթերապիայի սեանսների ժամանակ օգտագործվում են Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտադրության բարձրորակ եթերային յուղեր:

 

Արոմաֆիտոսաունան, որը պատրաստված է սիբիրյան կեդրից, ունի 9 բուժական ռեժիմներ: Սեանսների էֆեկտը պայմանավորող կարևորագույն բաղադրիչներից մեկը Սիբիրից բերված բալզամներներն են: Արոմաֆիտոսաունայի սեանսների շնորհիվ հնարավոր է ազատվել ավելորդ քաշից, մաքրել օրգանիզմը տոքսիններից, հանգստացնել նյարդային համակարգը, կարգավորել էնդոկրին համակարգի, սրտանոթային և մարսողական համակարգերի աշխատանքը: 

 

Կենտրոնը իր աշխատանքային փորձի ընթացքում ստացված արդյունքները համեմատելով մյուս երկրների հալոթերապիա իրականցնող կենտրոնների հետ, կարող է վստահորեն պնդել, որ որոշ պաթոլոգիկ վիճակների բուժման արդյունքները գերազանցում են այլ երկրների հալոթերապևտիկ կենտրոնների ստացված արդյունքները: Այդ փաստը պայմանավորված է ոչ միայն կենտրոնի բարեխիղճ և գրագետ աշխատանքով, այլ նաև Հայաստանի քարաղի յուրահատուկ բաղադրությամբ:

 

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017»-ի շրջանակում իր գործունեությունը ներկայացրեց «АЭРОМЕD» ընկերութունը

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ