Իրադարձություններ Հայաստանում
Բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
Փետրվարի 24-ին կայացավ «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերության կազմակերպած «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» ցուցահանդեսն ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը։
Ցուցահանդեսի բացման ընթացքում «Med-practic»-ը զրուցեց «LOGOS EXPO Center» ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանի հետ, ով նշեց, որ այս տարի աննախադեպ քանակությամբ արտասահմանյան մասնակիցներ են հյուրընկալվել. «Այցելուների մեծ հոսք կա, մասնագետներն այցելում են ցուցահանդեսին, որպեսզի ծանոթանան նորություններին: Մենք այս տարի ունենք մասնակից ընկերությունների մոտավորապես 15 տոկոս աճ»,- ասաց Ս. Նազինյանը:
Զրուցեցինք նաև Առողջապահության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանի հետ, ով նշեց, որ ողջունելի է նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումն ու հայտնեց, որ Առողջապահության նախարարությունը փորձում է աջակցել նման հարթակների անցկացմանը, առողջապահության համակարգում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հնարավորությունների և ներուժի ցուցադրմանը:
Ս. Սողոմոնյանը կարևորեց նաև կազմակերպությունների միջև կապերի հաստատումը: Խոսելով նորությունների մասին` Սողոմոնյանը նշեց.
«Յուրաքանչյուր էքսպո ամեն տարի որոշակի նորամուծություն է ունեցել, այլապես նմանատիպ էքսպոների կազմակերպումն իմաստազուրկ կլիներ: Բժշկագիտությունը զարգացող ոլորտ է աշխարհում, գրեթե ամենօրյա ռեժիմով նոր դեղորայք, տեխնոլոգիաներ և նոր սարքավորումներ են ի հայտ գալիս, և համոզված եմ, որ այս տարվա էքսպոյին ներկայացված սարքավորումները, բժշկական նյութերն անհամեմատ բարձրորակ են»:
Այս տարի ցուցահանդեսին ներկայացել էին 80-ից ավելի ընկերություններ, որոնց մի մասը արտերկրից` Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ուկրաինայից և այլն: Ցուցահանդեսն աչքի էր ընկնում տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումների մեծ քանակությամբ: Ներկայացված ընկերությունները կլինիկական բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագործության, ախտորոշման և կանխարգելման, ինչպես նաև կոսմետոլոգիական ուղղվածության էին:
Ցուցահանդեսի գլխավոր ձեռքերումներից է այն, որ մասնակիցները և այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտերկրի և Հայաստանում գործող բժշկական ոլորտի կազմակերպությունների մասնագիտական ձերքբերումներին, ինչը նպաստում է նաև փորձի փոխանակմանը, իսկ նպատակներից կարևորագույնը` ապրանքների և ծառայությունների միջոցով գործնական հարաբերությունների հաստատումն է:
26.02.2017 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


.jpg)


