Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Փետրվարի 24-ին կայացավ «LOGOS EXPO Center» ցուցահանդեսային ընկերության կազմակերպած «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:


«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» ցուցահանդեսն ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը։


«LOGOS EXPO Center» ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն ՆազինյանՑուցահանդեսի բացման ընթացքում  «Med-practic»-ը զրուցեց  «LOGOS EXPO Center» ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանի հետ, ով նշեց, որ այս տարի աննախադեպ քանակությամբ արտասահմանյան մասնակիցներ են հյուրընկալվել. «Այցելուների մեծ հոսք կա, մասնագետներն այցելում են ցուցահանդեսին, որպեսզի ծանոթանան նորություններին: Մենք այս տարի ունենք մասնակից ընկերությունների մոտավորապես 15 տոկոս աճ»,- ասաց Ս. Նազինյանը:

Զրուցեցինք նաև Առողջապահության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանի հետ, ով նշեց, որ ողջունելի է նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումն ու հայտնեց, որ Առողջապահության նախարարությունը փորձում է աջակցել նման հարթակների անցկացմանը, առողջապահության համակարգում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հնարավորությունների և ներուժի ցուցադրմանը:

 

Առողջապահության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության պետ Սամվել ՍողոմոնյանՍ. Սողոմոնյանը կարևորեց նաև կազմակերպությունների միջև կապերի հաստատումը: Խոսելով նորությունների մասին` Սողոմոնյանը նշեց.


«Յուրաքանչյուր էքսպո ամեն տարի որոշակի նորամուծություն է ունեցել, այլապես նմանատիպ էքսպոների կազմակերպումն իմաստազուրկ կլիներ: Բժշկագիտությունը զարգացող ոլորտ է աշխարհում, գրեթե ամենօրյա ռեժիմով նոր դեղորայք, տեխնոլոգիաներ և նոր սարքավորումներ են ի հայտ գալիս, և համոզված եմ, որ այս տարվա էքսպոյին ներկայացված սարքավորումները, բժշկական նյութերն անհամեմատ բարձրորակ են»:

 
Այս տարի ցուցահանդեսին ներկայացել էին 80-ից ավելի ընկերություններ, որոնց մի մասը արտերկրից` Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ուկրաինայից և այլն: Ցուցահանդեսն աչքի էր ընկնում տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումների մեծ քանակությամբ: Ներկայացված ընկերությունները կլինիկական բժշկության, ստոմատոլոգիայի, դեղագործության, ախտորոշման և կանխարգելման,  ինչպես նաև կոսմետոլոգիական ուղղվածության էին:

 

Բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը Բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը


Ցուցահանդեսի գլխավոր ձեռքերումներից է այն, որ մասնակիցները և այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտերկրի և Հայաստանում գործող բժշկական ոլորտի կազմակերպությունների մասնագիտական ձերքբերումներին, ինչը նպաստում է նաև փորձի փոխանակմանը, իսկ նպատակներից կարևորագույնը` ապրանքների և ծառայությունների միջոցով գործնական հարաբերությունների հաստատումն է:

 

Բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը Բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

 

Բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը Բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ