Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Սուր շնչառական վարակների բուժման ժամանակակից մոտեցումները՝ ըստ ապացուցողական բժշկության» թեմայով միջազգային գիտա-գործնական գիտաժողով Հայաստանում

«Սուր շնչառական վարակների բուժման ժամանակակից մոտեցումները՝ ըստ ապացուցողական բժշկության» թեմայով միջազգային գիտա-գործնական գիտաժողով Հայաստանում

Փետրվարի 7-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Սուր շնչառական վարակների բուժման ժամանակակից մոտեցումները՝ ըստ ապացուցողական բժշկության» թեմայով միջազգային գիտա-գործնական գիտաժողովը, որի ընթացքում ներկայացվեց Ումկալոր ֆիտոբիոտիկը որպես սուր շնչառական վարակների, բրոնխիտների բուժման միջոց:

 

Գիտաժողովը կազմակերպել էր «Ալպեն ֆարմա» դեղագործական ընկերությունը: Մեդ-Պրակտիկի հետ զրույցում ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լուսինե Գրիգորյանը ներկայացրեց գիտաժողովի հիմնական նպատակը. «Գիտաժողովի շրջանակում ներկայացվեց Ումկալոր դեղը, որն օրերս ներառվեց հայաստանյան շուկայի դեղացանկում և օրերս հասանելի կլինի բոլոր դեղատներում: Ումկալորը կիրառվում է սուր շնչառական վարակների բուժման գործընթացում, որի մասին մանրամասեցին բանախոսները»,- նշեց  Լուսինե Գրիգորյանը:


Գիտաժողովի նախագահ,  «Ընտանեկան  բժշկության ակադեմիական միավորում» ՀԿ համանախագահ Մարինա ՕհանյանԳիտաժողովի նախագահ,  «Ընտանեկան  բժշկության ակադեմիական միավորում» ՀԿ համանախագահ Մարինա Օհանյանի հետ զրուցեցինք Հայաստանում նման գիտաժողով անցկացնելու նպատակների և թեմայի արդիականության մասին:


–   Բժի՛շկ Օհանյան, որքանո՞վ է արդիական գիտաժողովում քննարկվող թեման:


–   Սուր շնչառական վարականերն անըդհատ տարբեր վիրուսների տեսքով են ի հայտ գալիս: Օրինակ, Հայաստանում 2015-ին մենք գործ ունեինք H1N1` հայտնի «խոզի գրիպի» հետ, 2016-ին պատկերը մի քիչ այլ էր: Կարևոր է հասկանալ, ո՞ր հարուցիչն է այդ պահին տարածված: Այս տարի առավել հաճախ հադիպող վարակի աղբյուրը ոչ այնքան ագրեսիվ H3N2 վիրուսն էր, որը հատկապես  տարածվեց մանկական տարիքի երեխաների և տարեցների մոտ: Բարդություններ, իհարկե՛, արձանագրվեցին: Այսօր շատ կարևոր է, որ մենք ունենանք ալգորիթմներ, գործելակարգեր,  ուղեցույցներ, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես վարվել վիրուսի տարածման առաջին պահից, ի՞նչ քայլեր ձեռնարկել:

 


–   Ի՞նչը կարող է նպաստել սուր շնչառական հիվանդությունների վիրուսի առաջացմանը և տարածմանը:


–   Հայաստանն ունի առանձնահատկություններ, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը: Oրինակ, այս տարի ցուրտ ձմեռ էր, էկոլոգիական տեսանկյունից մթնոլորտային աղտոտվածությունը գերազանցում է նորմային, ցուրտ եղանակներին կա արևի պակաս, ազգային բնորոշ հատկություններից` փաթաթվելը, համբուրվելը, ձեռքով բարևելը. այս բոլորը նպաստում են վիրուսի առաջացման և տարածման գործընթացին:


Հաննովերի բժշկական համալսարանի (Գերմանիա) ՔԿԱ բաժանմունքի ղեկավար բ.գ. դ., պրոֆեսոր Անդրեաս ՇապովալԳիտաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայից Հայաստան էր ժամանել Հաննովերի բժշկական համալսարանի ՔԿԱ բաժանմունքի ղեկավար բ.գ. դ., պրոֆեսոր Անդրեաս Շապովալը: Նա ներկայացրեց Ումկալոր ֆիտոբիոտիկի դերը սուր շնչառական վարակների, բրոնխիտների բուժման ժամանակ, ինչպես նաև մեզ հետ զրույցում պատմեց ֆիտոբիոտիկի ազդող նյութի՝ պելարգոնիում բույսի մասին` նշելով, որ այս բույսը 100 տարի և ավելի է, ինչ օգտագործվում է աֆրիկյան ժողովրդական բժշկության մեջ:


–   Պրոֆեսո՛ր Շապովալ, ի՛նչ դեր ունեն ֆիտոբիոտիկները սուր շնչառական վարակների, բրոնխիտների բուժման ժամանակ:


-Սուր շնչառական վարակային հիվանդություններն ամենատարածվածն են, որոնց մեծ մասը պայմանավորված է վիրուսներով, նաև` մանրէներով: Հետևաբար, նրանց բուժման համար անհրաժեշտ են դեղեր, որոնք ազդում են թե՛ վիրուսի, թե՛ մանրէների վրա, մյուս կողմից, նրանք պետք է ունենան գենետիկ մեխանիզմների վրա ազդեցության հնարավորություն:

 

 


–   Ո՞րն է քիմիական սինթեզված դեղահաբերի և ֆիտոբիոտիկների տարբերությունը` Ումկալորի օրինակով:


–   Հակաբիոտիկներն արդյունավետ են մանրէային վարակների դեպքում, իսկ շնչառական վարակները, մեծավ մասամբ, պայմանավորված են վիրուսներով, հետևաբար, հակաբիոտիկները դրանց վրա չեն ազդում: Դեղաբույսերի առավելությունն այն է, որ, ի տարբերություն քիմիական դեղերի, որոնք, սովորաբար, բաղկացած են մեկ ազդող նյութից, պարունակում են մի շարք կենսաբանական ակտիվ միացություններ: Լավ օրինակ է Ումկալորը, որի բաղադրիչն է պելագոնիում բույսը: Այս պարագայում ֆիտոբիոտիկը կարող է ներառել և՛ մանրէների, և՛ վիրուսների վրա արդյունավետ ացդեցությամբ կենսաբանական ակտիվ նյութեր: Ումկալորի դեպքում բույսն աճեցվում է հատուկ պլանտացիաներում. նույնիսկ բույսի ԴՆԹ-ն հայտնի է և վերահսկելի: Կա կուտակված փորձ և վիճակագրություն. վերջին տարիներին 10.000-ից ավելի մարդ, ընդ որում, 4000-ը` երեխաներ, ընդգրկվել են կլինիկական հետազոտության մեջ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ֆոտոբիոտիկն ունի բազմակողմանի ազդեցություն: Ապացույցված է սուր շնչառական վարակների (նույնիսկ ասթմատիկ գրոհների) ժամանակ նրա իմունախթանիչ և վերականգնողական ազդեցությունը: Վստահորեն կարող եմ ասել, որ Ումկալորը շնչառական վարակների դեմ առաջին գծի դեղ է, ապահով է և՛ 1 տարեկանից սկսած երեխաների, և՛ մեծահասակների համար: 

 


Ուկրաինայի Բուկովինսկու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժության և մանկական վարակիչ հիվանդությունների ամբիոնի ղեկավար Ելենա ԿոլոսկովաՄեդ-Պրակտիկը զրուցեց նաև Ուկրաինայի Բուկովինսկու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժության և մանկական վարակիչ հիվանդությունների ամբիոնի ղեկավար Ելենա Կոլոսկովայի հետ, ով այն հարցին թե որո՞նք են երեխաների մոտ սուր տոնզիլոֆարինգիտների բուժման նոր մոտեցումները և ի՞նչ դեր ունեն ֆիտոբիոտիկներն այս գործընթացում, պատասխանեց.

 

«Իմ զեկուցման մեջ ներկայացրել եմ մեր ամբիոնի փորձը, որն Ուկրաինայում արդեն բժիշկների կողմից պրակտիկ կիրառման փուլում է: Խոսքը վերաբերում է երեխաների մոտ տոնզիլոֆարինգիտների բուժման բուսական հիմքով երկու միջոցների` Ումկալոր և Տոնզիլոտրեն: Ումկալորն ունի եռակի ազդեցություն. այն հակավիրուսային միջոց է` միաժամանակ ունենալով հակամանրէային և իմունախթանիչ ազդեցություն: Տոնզիլոտրենը արդյունավետ միջոց է քրոնիկ դեպքերում: Այն արդյունավետ է նաև թքագեղձերի աշխատանքի վերականգնման գործընթացում, որոնք վնասվում են սուր շնչառական հիվանդությունների ժամանակ»:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ