Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Հակապալարախտային դիսպանսերում բացվել է վերանորոգված ստացիոնար բաժանմունքը

ԼՂՀ ԱՆ. Հակապալարախտային դիսպանսերում բացվել է վերանորոգված ստացիոնար բաժանմունքը

Այսօր «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության Ֆրանսիայի մասնաճյուղի հերթական աջակցությամբ շահագործման է հանձնվել Արցախի առողջապահության նախարարության «Հակապալարախտային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի վերանորոգված ստացիոնար բաժանմունքի շենքը:
  

Պալարախտի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում 1997 թվականին կազմակերպության կողմից վերանորոգվել է գործող շենքը, իսկ 1999թ. շահագործման հանձնվել նոր կառուցված ստացիոնար բաժանմունքը:
2016 թվականի հոկտեմբերին սկսված շինարարական աշխատանքները իրականացվել են կազմակերպության միջոցներով, մասնակի պետական աջակցությամբ: Ստացիոնար բաժանմունքի համար նախատեսված է 35 մահճակալ:
  

Կարինե Աթայանը «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության պատվիրակության և բաժանմունքի բուժաշխատողների հետ շրջել են նորաբաց բաժանմունքում, ծանոթացել շենքային նոր պայմաններին, մատուցվող բժշկական ծառայությունների տեսակներին:
  

Նախարար Աթայանը իր խոսքում ներկայացրել է, որ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության կողմից կազմակերպվել են թրեյնինգներ բուժանձնակազմի համար, հիմնարկին տրամադրվել տրանսպորտային միջոցներ: Կազմակերպության ներդրումների շնորհիվ իրականացվել է բարձրակարգ մասնագիտացված բուժօգնություն, հիվանդներն անխափան ապահովված են դեղորայքով, գործում է լաբորատոր բաժանմունքը:
 

ԼՂՀ առողջապահության նախարարության հետ երկարատև և արդյունավետ համագործակցության համար «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության Ֆրանսիայի մասնաճյուղին, ի դեմս՝ առաքելության ղեկավար Մարի Ժան Պարեին Կարինե Աթայանը շնորհակալագիր է հանձնել:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ