Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի մասնագետներին ներկայացվեց «ԼարիՍտոմ»-ը
Հունվարի 30-ին, Երևանի պետական բժշկական համալսարանում, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ Արթուր Շուքուրյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՀՀ Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի հերթական նիստին ներկայացվեց Յունիմեդիքալ ընկերութան Լարիստոմ պրեպարատը: Նիստին ելույթ ունեցավ ընկերության տնօրեն Դավիթ Կարապետյանը, որը նշեց, որ Լարիստոմը բնության մեջ գոյություն ունեցող հզորագույն դեղաբույսերի ունիկալ համադրություն է:
Լարիստոմը բերանի խոռոչի և կոկորդի հիվանդությունների բուժման, ինչպես նաև կանխարգելման համար նախատեսված բուժիչ խտանյութ է: Այն բաղկացած է 12 դեղաբույսից, որոնք են` պրապոլիսը, իսլանդական մամուռը, երիցուկը, ալթեյը, էվկալիպտը, կալենդուլան, կալանխոյեն, կաղնու կեղևը, շալֆեյը, անանուխը, թեյի ծառը և խնկեղեգը:
Ինչպես իր խոսքում ներկայացրեց Դ. Կարապետյանը, նման հագեցած՝ 12 բաղադրիչով ամբողջացած տեսքով, վստահ կարող եմ ասել, որ այն շուկայում առաջինն է: Շնորհիվ իր յուրօրինակ բաղադրության, խտանյութը կարելի է օգտագործել բազմակի անգամ, առանց կախվածության առաջացման ռիսկի: Ճիշտ օգտագործման դեպքում արդեն հաջորդ օրն արդյունքը ակնհայտ է դառնում: Խտանյութն ունի հաճելի, նուրբ համ, ողողման ժամանակ չի առաջացնում այրոց կամ դառնության զգացողություն, իսկ կուլ տալու դեպքում չի գրգռում ստամոքսաղիքային տրակտի լորձաթաղանթը:
Լարինգոլոգիայի ոլորտում ԼարիՍտոմը կիրառվում է լարինգիտի, ֆարինգիտի, նշագեղձերի բորբոքման և դրանց կանխարգելման դեպքում, ինչպես նաև տոնզիլէկտոմիայից հետո:
Խտանյութն ունի մանրէասպան, հակաբորբոքային, հակասնկային, արյունականգ, վերականգնող, խորխաբեր, թմրեցնող և իմունակարգավորող ազդեցություն: Ելնելով այս հատկություններից ԼարիՍտոմը նպաստում է լորձաթաղանթի փափկեցմանը, կարմրածության և բորբոքային պրոցեսի վերացմանը, վարակների հանդեպ դիմադրողականության բարձրացմանը, կուլ տալու ժամանակ տհաճ զգացողությունների մեղմացմանը:
Պրեպարատի արդյունավետությունը թույլ է տալիս այն կիրառել որպես մոնոթերապիա թեթև տեսակի Լոռ հիվանդությունների պրոֆիլակտիկայի և սիմպտոմատիկ բուժման ժամանակ, ինչպես նաև այն օգտագործել միջին և ծանր տեսակի հիվանդությունների դեպքում, որպես կոմպլեքսային թերապիայի բաղկացուցիչ մաս:
Նիստի ժամանակ ներկայացվեցին նաև ստոմատոլոգիայի ոլորտում գրանցված հաջողությունները, մասնավորապես՝ Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների՝ ի դեմս գլխավոր ստոմատոլոգի (Լազար Եսայան), գլխավոր օրթոդոնտ ստոմատոլոգի (Արթուր Փափազյան), գլխավոր վիրաբույժ ստոմատոլոգի և իմպլանտոլոգի (Կարեն Գրիգորյան), Հայ ստոմատոլոգների միության, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի հավանության վկայագրերը, որոնցում նրանք խորհուրդ են տալիս պրեպարատի լայն կիրառումը բուժման և պրոֆիլակտիկայի նպատակով:
Դավիթ Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ պրեպարատի անվանումը, բաղադրությունը և պատրաստման եղանակը պաշտպանված են որպես ապրանքային նշան և գյուտ՝ թե՛ Հայաստանի Հանրապետության և թե՛ ԱՊՀ երկրների տարածքում: Նա կոչ արեց միահամուռ ջանքերով նպաստել հայրենական արտադրության զարգացմանը, մանավանդ, որ այն ո՛չ միայն ոչնչով չի զիջում այլ երկրների արտադրանքին, այլ ունի բազում առավելություններ:
Ա. Շուքուրյանը ողջունեց Լարիստոմի մուտքը հայրենական շուկա և կոչ արեց իր գործընկերներին աջակցել խտանյութի տարածմանն ու կիրառմանը լարինգոլոգիայի ոլորտում:
02.02.2017 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
