Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի մասնագետներին ներկայացվեց «ԼարիՍտոմ»-ը

ՀՀ քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի մասնագետներին ներկայացվեց «ԼարիՍտոմ»-ը

Հունվարի 30-ին, Երևանի պետական բժշկական համալսարանում, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ Արթուր Շուքուրյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՀՀ Քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի հերթական նիստին ներկայացվեց Յունիմեդիքալ ընկերութան Լարիստոմ պրեպարատը: Նիստին ելույթ ունեցավ ընկերության տնօրեն Դավիթ Կարապետյանը, որը նշեց, որ Լարիստոմը բնության մեջ գոյություն ունեցող հզորագույն դեղաբույսերի ունիկալ համադրություն է:


Լարիստոմը բերանի խոռոչի և կոկորդի հիվանդությունների բուժման, ինչպես նաև կանխարգելման համար նախատեսված բուժիչ խտանյութ է: Այն բաղկացած է 12 դեղաբույսից, որոնք են` պրապոլիսը, իսլանդական մամուռը, երիցուկը, ալթեյը, էվկալիպտը, կալենդուլան, կալանխոյեն, կաղնու կեղևը, շալֆեյը, անանուխը, թեյի ծառը և խնկեղեգը:

 

ՀՀ քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի մասնագետներին ներկայացվեց «ԼարիՍտոմ»-ը

 

Ինչպես իր խոսքում ներկայացրեց Դ. Կարապետյանը, նման հագեցած՝ 12 բաղադրիչով ամբողջացած տեսքով, վստահ կարող եմ ասել, որ այն շուկայում առաջինն է: Շնորհիվ իր յուրօրինակ բաղադրության, խտանյութը կարելի է օգտագործել բազմակի անգամ, առանց կախվածության առաջացման ռիսկի: Ճիշտ օգտագործման դեպքում արդեն հաջորդ օրն արդյունքը ակնհայտ է դառնում: Խտանյութն ունի հաճելի, նուրբ համ, ողողման ժամանակ չի առաջացնում այրոց կամ դառնության զգացողություն, իսկ կուլ տալու դեպքում չի գրգռում ստամոքսաղիքային տրակտի լորձաթաղանթը:


ՀՀ քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի մասնագետներին ներկայացվեց «ԼարիՍտոմ»-ըԼարինգոլոգիայի ոլորտում ԼարիՍտոմը կիրառվում է լարինգիտի, ֆարինգիտի, նշագեղձերի բորբոքման և դրանց կանխարգելման դեպքում, ինչպես նաև տոնզիլէկտոմիայից հետո:


Խտանյութն ունի մանրէասպան, հակաբորբոքային, հակասնկային, արյունականգ, վերականգնող, խորխաբեր, թմրեցնող և իմունակարգավորող ազդեցություն: Ելնելով այս հատկություններից ԼարիՍտոմը նպաստում է լորձաթաղանթի փափկեցմանը, կարմրածության և բորբոքային պրոցեսի վերացմանը, վարակների հանդեպ դիմադրողականության բարձրացմանը, կուլ տալու ժամանակ տհաճ զգացողությունների մեղմացմանը:


Պրեպարատի արդյունավետությունը թույլ է տալիս այն կիրառել որպես մոնոթերապիա թեթև տեսակի Լոռ հիվանդությունների պրոֆիլակտիկայի և սիմպտոմատիկ բուժման ժամանակ, ինչպես նաև այն օգտագործել միջին և ծանր տեսակի հիվանդությունների դեպքում, որպես կոմպլեքսային թերապիայի բաղկացուցիչ մաս:


ՀՀ քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի մասնագետներին ներկայացվեց «ԼարիՍտոմ»-ըՆիստի ժամանակ ներկայացվեցին նաև ստոմատոլոգիայի ոլորտում գրանցված հաջողությունները, մասնավորապես՝ Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների՝ ի դեմս գլխավոր ստոմատոլոգի (Լազար Եսայան), գլխավոր օրթոդոնտ ստոմատոլոգի (Արթուր Փափազյան), գլխավոր վիրաբույժ ստոմատոլոգի և իմպլանտոլոգի (Կարեն Գրիգորյան), Հայ ստոմատոլոգների միության, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի հավանության վկայագրերը, որոնցում նրանք խորհուրդ են տալիս պրեպարատի լայն կիրառումը բուժման և պրոֆիլակտիկայի նպատակով:


Դավիթ Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ պրեպարատի անվանումը, բաղադրությունը և պատրաստման եղանակը պաշտպանված են որպես ապրանքային նշան և գյուտ՝ թե՛ Հայաստանի Հանրապետության և թե՛ ԱՊՀ երկրների տարածքում: Նա կոչ արեց միահամուռ ջանքերով նպաստել հայրենական արտադրության զարգացմանը, մանավանդ, որ այն ո՛չ միայն ոչնչով չի զիջում այլ երկրների արտադրանքին, այլ ունի բազում առավելություններ:


Ա. Շուքուրյանը ողջունեց Լարիստոմի մուտքը հայրենական շուկա և կոչ արեց իր գործընկերներին աջակցել խտանյութի տարածմանն ու կիրառմանը լարինգոլոգիայի ոլորտում:

Սկզբնաղբյուր. Յունիմեդիքալ ընկերություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ