Իրադարձություններ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Հայկական պոպուլյացիայի «գեների բանկ» է ստեղծվում
2016թ. հունվարի 25-ին Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի առողջապահության նախարարության և հայկական «Առմգենիա» գենետիկական հետազոտական բարեգործական հիմնադրամի (ԲՀ) միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:
Ներկայումս գիտությունը անցել է մարդու գենոմի ուսումնասիրության նոր պոստգենոմիկ փուլ, որն ուղղված է պատմական և մարդաբանական առանձնահատկությունների շրջանակում նոր գիտելիքների ձեռք բերմանը:
Հիմնադրամը զբաղվում է հայկական գենոմի ուսումնասիրությամբ: Ծրագրի գլխավոր նպատակը՝ Հայաստանի գենետիկ քարտեզագրումն է, որում ներառված է նաև Արցախը:
Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանն իր խոսքում ասել է, որ համագործակցության հուշագիրն իր մեջ ներառում է գենետիկական և բժշկական հետազոտություններ՝ նպատակ ունենալով ստեղծելու հայկական պոպուլյացիայի «գեների բանկ», որը տեղեկատվություն է պարունակելու Արցախի տարածքում բնակվող հայերի ֆենոտիպի և գենոտիպի մասին։ Հետազոտության արդյունքները կօգտագործվեն առողջության բարելավման և էկոլոգիական ռիսկերի գնահատման նպատակներով:
«Առմգենիա» գենետիկական հետազոտական բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Տաճատ Ասատուրյանը կարևորել է ծրագրին Արցախի մասնակցությունը, որովհետև այստեղ պահպանվել է զտարյուն հայի տեսակը:
Համաձայնագրի համաձայն ԼՂՀ առողջապահության նախարարությունը պարտավորվում է ծրագրի շրջանակներում կազմակերպել և կատարել հանրապետության ամբողջ տարածքում երկու հազար շահառուների հավաքագրման, արյան նմուշի վերցման գործընթացը, նմուշների ժամանակավոր պահպանումը և տեղափոխումը ՀՀ, ք. Երևան, «Առմգենիա» գենետիկական հետազոտական ԲՀ –ի գրասենյակ:
«Առմգենիա» գենետիկական հետազոտական ԲՀ-ն իր հերթին պարտավորվում է անհրաժեշտ վերապատրաստում անցկացնել բժշկական անձնակազմի հետ, կազմել և տրամադրել շահառուների կողմից լրացվող հարցաթերթիկներ:
Հավաքագրված նմուշները նախնական մշակման ենթարկել մասնագիտացված կենտրոններում: Ապահովել նմուշների տեղափոխումը Լոս Անջելեսի կալիֆորնյան պետական գիտահետազոտական համալսարանի (University of California, Los Angeles) լաբորատորիա՝ վերջնական քննություն կատարելու նպատակով: Ապահովել տեղեկատվության գաղտնիությունը և արդյունքները հրապարակել բացառապես երկկողմ համաձայնությամբ:
Ստացված արդյունքները կկիրառվեն Արցախի առողջապահության զարգացման գործընթացում և գենո-անթրոպոմետրիկ հետազոտություններում:
31.01.2017 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ