Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր

ՀՀ ԱՆ. Հատկացվել են մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության`հակաալերգիկ, սրտանոթային (հեղձուկամարիչներ, ռիթմակարգավորիչներ), հակագերճնշումային, հակախոցային, հակապարկինսոնային, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակախոլեստերինային և այլ դեղեր.

  • Ցիտերիզին 10մգ N7
  • Վերապամիլ հքլ ԴՁ դհտ 180մգ N500
  • Ապրիսո (մեսալամին) ԴՁ դպճ 0,375գ N120
  • Լանսոպրազոլ ԵԱ դպճ 15մգ N30
  • Լովաստատին դհտ 10մգ N60
  • Կարբիդոպա/Լևոդոպա ԴՁ դհտ 25/100մգ N10x10 (Նակոմ)
  • Կարբիդոպա/Լևոդոպա ԴՁ դհտ 50/200մգ N10x10 (Նակոմ)
  • Կարվեդիլոլ դհտ 6,25մգ N100
  • Մոտրին (իբուպրոֆեն) գելային դպճ 200մգ N120
  • Տրիամցինոլոն ացետոնիդ նրբաքսուք 0,025% 80գ
  • Ցելեկոքսիբ դպճ 200մգ N10x10
  • Գաբապենտին դպճ 100մգ N100 U GB5020


Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։

ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
Լուսանկարը. RuBack.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ