Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հոբելյանական միջոցառում ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնում

Հոբելյանական միջոցառում ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնում

ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնի համար տարին հոբելյանական է. Կենտրոնը նշում է Հայաստանի Հանրապետությունում մաշկասեռավարակաբանական ծառայության և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մաշկաբանության և սեռավարակաբանության» ամբիոնի հիմնադրման 95-ամյակը: Այս կապակցությամբ դեկտեմբերի 23-ին կենտրոնում կայացավ տոնական միջոցառում. պատմական զեկույցներ, պատվոգրեր և հոբելյանական տորթ: Երկարատև ու արդյունավետ աշխատանքի համար ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրերով են պարգևատրվել Կարեն Բաբայանը, Խաչիկ Խաչիկյանը, Էդուարդ Դանիելյանը:


«Ուրախ ենք և հուզված, քանի որ այսօր, հետադարձ հայացք գցելով կատարած աշխատանքներին, անցած ուղղու վրա, կարևորելով զարգացումը, նորը, չենք մոռացել անցյալը, որի պտուղները նորովի ենք ներկայացրել և անցյալի մարդկանց յուրովի պատվի արժանացրել, քանի որ ծառայության կայացման հարցում նրանց ներդրումը չափազանց մեծ է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը:

 

Հոբելյանական միջոցառում ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնում Հոբելյանական միջոցառում ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնում


Ըստ նրա՝ միջոցառման ընթացքում փորձել են ներկայացնել գրեթե մեկդարյա ծառայության և ամբիոնի հետ կապված աշխատանքները. «Պետք է ասեմ, որ ամբիոն-ծառայություն փոխկապակցվածությունը, այսպես ասած, հիմքից է գալիս: Եվ դրա վառ ապացույցն այսօր նա է, որ մեր կենտրոնում տեղակայված են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի երկու ամբիոնները, որոնք ղեկավարում են նաև կենտրոնը և ընդհանուր ծառայությունը՝ ի դեմս պրոֆեսոր Կարեն Բաբայանի և պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանի: Բաբայանը կլինիկական և բուժական աշխատանքներն է կենտրոնացնում, իսկ Խաչիկյանը` ընդհանուր ծառայության և  կենտրոնի գիտա-մեթոդական աշխատանքները»:

 

 Հոբելյանական միջոցառում ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնում Հոբելյանական միջոցառում ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնում

 

Հոբելյանական միջոցառում ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնում


Անդրադառնալով կենտրոնի ձեռքբերումներին՝ Մ. Սահակյանն ասաց. «Երկու տարի է, ինչ կենտրոնի ղեկավարն եմ: Ներկայում աշխատում ենք կենտրոնը դարձնել բազմապրոֆիլային՝ ներդնելով նոր ծառայություններ, մասնավորապես, կոսմետոլոգիական, գինեկոլոգիական, ուրոլոգիական ծառայություններ, ինչպես նաև` դերմատոսկոպիա նոր մեթոդը, որն այսօր դերմատոլոգիայի ապագան է: Դերմատոլոգիան որպես օբյեկտիվ հետազոտության մեթոդ, ցավոք, այսօր չունի լայն հնարավորություններ: Դերմատոսկոպիան մեթոդ է, որն այսօր ամբողջ աշխարհում ավելի է օբյեկտիվիզացիայի ենթարկում ախտորոշումը, բնականաբար, նաև` բուժումը: դերմատոսկոպիան մեծ հետաքրքրություն է առաջացրել  մաշկավեներաբանների շրջանում. ամբիոնում կուրս է բացվել դերմատոսկոպիայի վերապատրաստման գծով:

 

Հոբելյանական միջոցառում ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնում  Հոբելյանական միջոցառում ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնում

 
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրենն ընդգծեց. «Իմ զեկուցման մեջ, ինչը նաև պատմական ակնարկ էր, ներկայացրեցի արխիվային նյութեր,  որոնք ակնառու են դարձնում 1921-ից և´ ծառայության, և´ ամբիոնի միահյուսված զարգացման փաստերը: 95-ը պատկառելի ժամանակաշրջան է... բազմաթիվ փրկված կյանքեր,  առողջությունը վերադարձրած մարդիկ, և հենց դա է բժշկի ամենամեծ գնահատականը: Երջանկություն է, երբ մարդը վերադառնում է հասարակություն»:

 

Հոբելյանական միջոցառում ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական» կենտրոնում

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ