Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ ԱՆ. Կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում կայացել է Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, որը նախագահել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Հանձնաժողովի նիստին մասնակցել են պետական կառավարման մարմինների ներկայացուոցիչներ,  մասնագետներ, ինչպես նաև ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը:


Հանդիպմանը քննարկվել են Հայաuտանի Հանրապետությունում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված քաղաքականության, ռազմավարության ու իրականացված միջոցառումների վերաբերյալ հարցեր:


ՀՀ ԱՆ աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանը   զեկուցել  է Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի գլոբալ ծրագրի շրջանակում և Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության ռազմավարությամբ նախատեսված և իրականացված աշխատանքների մասին:  


ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը   ներկայացրել է ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղությամբ միջոցառումները:


ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ  Լիլիթ Ղազարյանը հաշվետվություն է հրապարակել դեղերի շրջանառության օրենսդրական դաշտի բարեփոխումների վերաբերյալ:


Սերգեյ Խաչատրյանը միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին առաջարկել է ակտիվ համագործակցել և նիստերի ընթացքում ներկայացնել սահմանված կատարողական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվություն:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ