Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Գործնական դասընթաց բուժաշխատողների համար
ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայում միջազգային փորձագետների մասնակցությամբ ընթանում է Հակամանրէային կայունության (ՀՄԿ) ‹‹Սկզբունքի ապացուցում›› հետազոտության վերաբերյալ եռօրյա դասընթացը: ՀՀ առողջապահության նախարարությունն այն կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Նիդերլանդների հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի, ինչպես նաև՝ Անգլիայի հանրային առողջության ինստիտուտի հետ համատեղ:
Դասընթացին մասնակցում են տարբեր բուժհաստատությունների համաճարակաբաններ, կլինիկական մասնագետներ, մանրէաբաններ, բուժքույրեր:
Ողջունելով մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարար Սերգեյ Խաչատրյանը նշել է, որ այս դասընթացն ապացույցն է այն բանի, որ մենք փոքր փորձերից անցում ենք կատարում դեպի մեծ քայլեր: «Հաջորդիվ կա հակաբիոտիկների կայունության վերաբերյալ տվյալների հավաքագրման և վերլուծության անհրաժեշտություն: Ստացված արդյունքները միտված են դաշտը բարելավելուն, առավել անվտանգ դեղաքաղաքականություն իրականացնելուն», - ասել է փոխնախարարը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը շեշտել է, որ հակաբիոտիկների պատշաճ կիրառությանն ուղղված աշխատանքը Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարության համագործակցության հիմնական ուղղություններից մեկն է, իսկ բավարար արդյունքներ ապահովելու համար կան անհրաժեշտ ռեսուրսներ:
Նիդերլանդների Հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի Վարակիչ հիվանդությունների հսկողության կենտրոնի բժշկական համաճարակաբան Չալինգ Լենստրան անդրադարձել է հակամանրէային կայունության սպառնալիքին, «Սկզբունքի ապացուցում» հետազոտության նպատակներին և այլ հիմնախնդիրներին:
Անգլիայի հանրային առողջապահության ծառայության Վարակիչ հիվանդությունների ազգային ծառայության, ՀՄԿ և բուժօգնության միջամտությունների հետ կապված վարակների հետազոտությունների և ռեֆերենտային կենտրոնի ԱՀԿ համագործակցող Նանդինի Շեթին նե հակամանրէային միջոցների վերահսկումը և հիվանդանոցներում բազմադիսցիպլինար թիմային մոտեցման կարևորությունը, ինչպես նաև վարակի կանխարգելման և հսկողության սկզբունքները: Նիդերլանդների Հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի Վարակիչ հիվանդությունների հսկողության կենտրոնի բժշկական համաճարակաբան Ինգե Վագենարը ներկայացրեց հիվանդանոցներում տվյալների հավաքագրման սկզբունքները:
Դասախոսությունների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն լսելու միջազգային փորձագետներին, վերլուծելու կոնկրետ դեպքեր, հստակ հարցադրումներով դիմելու միմյանց:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Նիդերլանդների հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի աջակցությամբ 2017 թվականին Երևանի 4 բժշկական կազմակերպությունում իրականացվելու է Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման»հետազոտություն: Հետազոտության ընթացքում ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի լաբորատորիայի ռեֆերենս մասնաճյուղը գործելու է որպես ռեֆերենս լաբորատորիա:
15.12.2016 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ