Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական համալսարանը հյուրընկալեց աշխարհի մանկական բժիշկ Լեոնիդ Ռոշալին
«Այն, ինչ կապված է Հայաստանի հետ, կարմիր թելով է անցնում իմ կյանքում: Այստեղ լինում եմ և ուրախ, և տխուր օրերին: Նախօրեին խորհում էի. ձեր երկիրը չունի նավթ, ոսկի, բայց ունի քարեր, սարեր և ապրում է ժողովրդի տաղանդի շնորհիվ»,- այս խոսքերով սկսեց ԵՊԲՀ-ում տարբեր արհավիրքների, ահաբեկչությունների ժամանակ դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին նվիրված հանդիպումը Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը:
Աշխարհի մանակական բժիշկը մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և առողջապահության տարբեր ոլորտների պատասխանատունների ուշադրությանը ներկայացրեց աշխարհի տարբեր անկյուններում իր և իր թիմի կատարած հսկայական աշխատանքը: Անվանի բժշկի արխիվային լուսանկարների օբյեկտիվում տարբեր ազգության երեխաներն են, որոնց բժիշկը օգնության ձեռք է մեկնել, փրկել, ապաքինել և վերադարձրել լիարժեք կյանք: Տարբեր տարիների կտրվածքով արված մանկաբույժի անձնական լուսանկարները հնարավորություն ընձեռեցին ներկաներին հետադարձ հայացք նետել աղետների, արհավիրքների, ահաբեկչությունների տարեգրությանը:
«Լեոնիդ Ռոշալի կերպարը ասոցացվում է հումանիզմի, բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային արժեքների հետ: Նա ներկայացնում է բժշկական մի ամբողջ դարաշրջան, միշտ հայտնվում է դժբախտության մեջ հայտնված այն մարդկանց կողքին, որոնք ունեն օգնության կարիք: Նա ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային պարտք է կատարում» - իր ելույթում նշեց ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստի որոշմամբ Լեոնիդ Ռոշալին է շնորհվելու բուհի պատվավոր դոկտորի կոչում: Շուրջ երկու ժամ տևողությամբ դասախոսության ընթացքում նա անդրադարձավ բոլոր այն ողբերգական իրադարձություններին, որոնց կիզակետում հայտնվել են երեխաները:
Հմուտ մանկաբույժի գնահատմամբ` աղետի գոտիներում հանապատասխան բժշկական խմբի կողմից անհրաժեշտ մասնագիտական բուժօգնության տրամադրումը հնարավորություն է տալիս նվազեցնել հաշմանդամությունը, հետագա բարդությունները և մահացության ցուցանիշները: Աֆղանստան, ԱՄՆ, Բեսլան, Հայաստան, Բեռլին, Հնդկաստան, Ալժիր. բժշկի՝ օգնության ձեռք մեկնած գոտիների աշխարհագրությունը լայն է:
Անգնահատելի է Ռոշալի բարեկամական վերաբերմունքն ու ցուցաբերած հսկայական աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին հատկապես 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաների փրկության և երջանիկ մանկություն վերադարձնելու գործում:
«Մենք որդեգրել ենք անկախ տարիքից, սեռից, ազգային պատկանելիությանից աշխարհի բոլոր անկյուններում երեխաներին օգնելու կարգախոս, չէ՞ որ գուցե մի օր այդ երեխան մեծանա և փրկի աշխարհը»,-ընդգծեց Լեոնիդ Ռոշալը:
Մանկաբույժը խոսեց նաև Կասպիսկում, Դուբրովկայում և Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին: Անվանի մանկաբույժը տարիներ անց առ այսօր վարժ հիշում է ծանր վիրավորում ստացած բոլոր տուժածների թիվը, անգամ լուսանկարների փոքրիկներին հիշում է անուն առ անուն:
Աշխարհի մանկական բժիշկը իր հարուստ կենսագրության մեջ անգամ ունեցել է նաև ահաբեկիչների հետ բանակցելու փորձ: Դասախոսության ընթացքում նա կարևորեց միասնականությունը, որի շնորհիվ հատկապես դժվարին իրավիճակներում հնարավոր է շատ խնդիրներ լուծել:
Միջոցառումը եզրափակվեց Լեոնիդ Ռոշալին ուղղված հարցերով: Ուսանողներից մեկի այն հարցին՝ թե ինչն է պակասում աշխարհին խաղաղության համար, աշխարհահռչակ բժշկի պատասխանը մեկն էր՝ բարությունը:
Ավելի քան 500 ներկաներին նա մաղթեց բարգավաճում, բավարարվածության զգացում կատարված աշխատանքից, առողջություն, երջանկություն, իսկ բժշկական բուհին՝ նախկինում գործող մանկաբուժական ֆակուլտետի վերաբացում:
08.12.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ