Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 2-րդ
Դեկտեմբերի 4-ին իր աշխատանքն ավարտեց Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան երկօրյա կոնֆերանսը, որի շրջանակում հայ մասնագետները ներկայացրեցին հետաքրքիր զեկույցներ:
Ընտանեկան բժիշկ Սոնա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը Երևանում իրականացնում է ընտանեկան բժշկության անկախ պրակտիկա` պետպատվերի շրջանակում: «Ես «Յունկտուրա» անկախ բժշկական ընկերության հիմնադիր-տնօրենն եմ: Մեր ընկերությունն արդեն չորս տարեկան է: Նոր-Նորքի Ջրվեժ թաղամասում ընտանեկան բժիշկների կատարած աշխատանքները պաշտոնապես վավերացվում են «Յունկտուրա» ընկերության կողմից: Չորս տարիների ընթացքում որակյալ աշխատանքով հասցրել ենք շահել մարդկանց վստահությունը»:
Ս. Գրիգորյանը գտնում է, որ ամենևին էլ պարտադիր չէ ընտանեկան բժիշկը լինի ընտանիքի բոլոր անդամների բժիշկը. «Յուրաքանչյուր մարդ ինքն է գտնում իր բժշկին: Ընտանեկան բժիշկ ասելով նկատի ունենք, որ պացիենտի հետ երկարատև շփման արդյունքում բժիշկը քաջատեղյակ է դառնում նրա անամնեզին, ընտանիքում ժառանգական գործոններին, սոցիալական կարգավիճակին: Այս պարագայում բժշկի համար պացիենտի հետագա կյանքում առողջական խնդիրների տարբեր դրսևորումները դառնում են կանխատեսելի: Նման հնարավորություն չի կարող ունենալ նեղ մասնագետը, քանի որ նա իրականացնում է միանվագ մասնագիտական խորհրդատվություն` առանց հետագա հսկողության»:
Շարունակական մասնագիտական զարգացման հետ կապված հարցերը` բժիշկների հետաքրքրության կենտրոնում
Հայաստանի ընտանեկան բժիշկների երկօրյա տարեկան կոնֆերանսի ավարտին բոլոր մասնակիցները ստացան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) 5 տեսական կրեդիտներ:
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ շարունակական մասնագիտական զարգացման հետ կապված հարցերը շարունակում են մնալ բժիշկների հետաքրքրության կենտրոնում:
Որոշ հարցեր պարզաբանման կարիք ունեն, որոնց մասին իր զեկուցման ընթացքում բարձրաձայնեց Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանը:
Նա ներկաների ուշադրությանն արժանացրեց օրենսդրական կարևոր մի փոփոխություն, որն ուժի մեջ է մտել 2016 թվականի մայիսի 4-ից: Խոսքը «Բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխությունների մասին է՝ համաձայն որի, Հայաստանում այսուհետ բոլոր ավագ և միջին բուժաշխատողները պետք է անցնեն հավաստագրման գործընթաց: «Հավաստագրումը շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման և դրա հիման վրա հավաստագրի տրամադրման կամ մերժման ընթացակարգն է: Որպեսզի ավագ բուժաշխատողն ունենա հավաստագիր, ինչն ինքնուրույն բժշկական գործունեություն ծավալելու թույլտվություն է, մասնագետը վերջին 5 տարիների ընթացքում պետք է ունենա առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և օրենքով սահմանված կարգով կրեդիտների որոշակի նվազագույն քանակ: Ավագ բուժաշխատողների համար նշված կրեդիտների քանակը 220 է` բացառությամբ դեղագետների, նրանց համար սահմանված շեմը 160 է: Միջին բուժաշխատողի համար երեք տարվա պարտադիր մասնագիտական աշխատանքային ստաժից զատ անհրաժեշտ է 140, իսկ դեղագործի համար` 100 կրեդիտի առկայությունը»:
Ս. Սարգսյանի խոսքով՝ եթե մասնագետը չի հավաքել կրեդիտների նվազագույն քանակը կամ չունի բավարար մասնագիտական աշխատանքային ստաժ, ապա նրան տրվում է վերապահումով հավաստագիր, ինչը ենթադրում է մասնագիտական գործունեություն մեկ այլ մասնագետի հսկողության ներքո:
Ս. Սարգսյանը համոզված է, որ կրեդիտներ հավաքելու հարցում բժիշկների անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ մոդելը նոր է ներդրվում Հայաստանում. «Կրեդիտները տարաբաժանված են երեք խմբի. տեսական, գործնական և ինքնակրթական կամ ինքնազարգացման կրեդիտներ: Տեսական կրեդիտներ կարելի է հավաքել ինչպես Հայաստանումում, այնպես էլ արտերկրում՝ մասնակցելով տարբեր սեմինարների, գիտաժողովների, միջազգային համագումարների, հրատարակելով գիտական աշխատանքներ, պաշտպանելով թեկնածուական թեզ, դոկտորական ատենախոսություն կամ` ղեկավարելով գիտական աշխատանքներ: Գործնական կրեդիտներ կարելի է հավաքել՝ մասնակցելով գործնական ակտիվություն պարունակող շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների, աշխատանքային վայրում մասնագիտական կատարելագործման դասընթացների և այլն: Իսկ ինքնակրթության և ինքնազարգացման համար տրվող կրեդիտները կարելի է հավաքել`մասնակցելով հեռավար կամ առցանց դասընթացների, հրատարակելով սեփական գիտական հետազոտությունների արդյունքները»:
Ընտանեկան բժիշկների երկօրյա տարեկան կոնֆերանսի շրջանակում ծավալեցին քննարկումներ խնդրահարույց հարցերի շուրջ, որոնք, անշուշտ, իրենց պրակտիկ նշանակությունն ու դերը կունենան հետագա աշխատանքային գործունեության մեջ:
06.12.2016 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ





