Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 2-րդ

Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 2-րդ

Դեկտեմբերի 4-ին իր աշխատանքն ավարտեց Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան երկօրյա կոնֆերանսը, որի շրջանակում հայ մասնագետները ներկայացրեցին հետաքրքիր զեկույցներ:


Ընտանեկան բժիշկ Սոնա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը Երևանում իրականացնում է ընտանեկան բժշկության անկախ պրակտիկա` պետպատվերի շրջանակում:  «Ես «Յունկտուրա» անկախ բժշկական ընկերության հիմնադիր-տնօրենն եմ: Մեր ընկերությունն արդեն չորս տարեկան է: Նոր-Նորքի Ջրվեժ թաղամասում ընտանեկան բժիշկների կատարած աշխատանքները պաշտոնապես վավերացվում են «Յունկտուրա» ընկերության կողմից: Չորս տարիների ընթացքում որակյալ աշխատանքով հասցրել ենք շահել մարդկանց վստահությունը»:  


Ընտանեկան բժիշկ Սոնա ԳրիգորյանըՍ. Գրիգորյանը գտնում է, որ ամենևին էլ պարտադիր չէ ընտանեկան բժիշկը լինի ընտանիքի բոլոր անդամների բժիշկը. «Յուրաքանչյուր մարդ ինքն է գտնում իր բժշկին: Ընտանեկան բժիշկ ասելով նկատի ունենք, որ պացիենտի հետ երկարատև շփման արդյունքում բժիշկը քաջատեղյակ է դառնում նրա անամնեզին, ընտանիքում ժառանգական գործոններին, սոցիալական կարգավիճակին: Այս պարագայում բժշկի համար պացիենտի հետագա կյանքում առողջական խնդիրների տարբեր դրսևորումները  դառնում են կանխատեսելի: Նման հնարավորություն չի կարող ունենալ նեղ մասնագետը, քանի որ նա իրականացնում է միանվագ մասնագիտական խորհրդատվություն` առանց հետագա հսկողության»: 

Շարունակական մասնագիտական զարգացման հետ կապված հարցերը` բժիշկների հետաքրքրության կենտրոնում

 

Հայաստանի ընտանեկան բժիշկների երկօրյա տարեկան կոնֆերանսի ավարտին բոլոր մասնակիցները ստացան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) 5 տեսական կրեդիտներ:

 

Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 2-րդ Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 2-րդ


Կազմակերպիչների փոխանցմամբ՝ շարունակական մասնագիտական զարգացման հետ կապված հարցերը շարունակում են մնալ բժիշկների հետաքրքրության կենտրոնում:

 

Որոշ հարցեր պարզաբանման կարիք ունեն, որոնց մասին իր զեկուցման ընթացքում բարձրաձայնեց Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Սոնա Սարգսյանը:

 

Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 2-րդ

 

Նա ներկաների ուշադրությանն արժանացրեց օրենսդրական կարևոր մի փոփոխություն, որն ուժի մեջ է մտել 2016 թվականի մայիսի 4-ից: Խոսքը «Բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում տեղ գտած փոփոխությունների մասին է՝ համաձայն որի, Հայաստանում այսուհետ բոլոր ավագ և միջին բուժաշխատողները պետք է անցնեն հավաստագրման գործընթաց: «Հավաստագրումը  շարունակական մասնագիտական զարգացման արդյունքների գնահատման և դրա հիման վրա հավաստագրի տրամադրման կամ մերժման ընթացակարգն է: Որպեսզի ավագ բուժաշխատողն ունենա հավաստագիր, ինչն ինքնուրույն բժշկական գործունեություն ծավալելու թույլտվություն է, մասնագետը վերջին 5 տարիների ընթացքում պետք է ունենա առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և օրենքով սահմանված կարգով կրեդիտների որոշակի նվազագույն քանակ: Ավագ բուժաշխատողների համար նշված կրեդիտների քանակը 220  է` բացառությամբ դեղագետների, նրանց համար սահմանված շեմը 160 է: Միջին բուժաշխատողի համար  երեք տարվա պարտադիր մասնագիտական աշխատանքային ստաժից զատ անհրաժեշտ է 140, իսկ դեղագործի համար` 100 կրեդիտի առկայությունը»:   

 

 Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 2-րդ Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 2-րդ

 
Ս. Սարգսյանի խոսքով՝ եթե մասնագետը չի հավաքել կրեդիտների նվազագույն քանակը կամ չունի բավարար մասնագիտական աշխատանքային ստաժ, ապա նրան տրվում է վերապահումով հավաստագիր, ինչը ենթադրում է մասնագիտական գործունեություն մեկ այլ մասնագետի հսկողության ներքո:

 
Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնի ղեկավար Սոնա ՍարգսյանՍ. Սարգսյանը  համոզված է, որ կրեդիտներ հավաքելու հարցում բժիշկների անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ մոդելը նոր է ներդրվում Հայաստանում. «Կրեդիտները տարաբաժանված են երեք խմբի. տեսական, գործնական և ինքնակրթական կամ ինքնազարգացման կրեդիտներ: Տեսական կրեդիտներ կարելի է հավաքել ինչպես Հայաստանումում, այնպես էլ արտերկրում՝ մասնակցելով տարբեր սեմինարների, գիտաժողովների, միջազգային համագումարների, հրատարակելով գիտական աշխատանքներ, պաշտպանելով թեկնածուական թեզ, դոկտորական ատենախոսություն կամ` ղեկավարելով գիտական աշխատանքներ: Գործնական կրեդիտներ կարելի է հավաքել՝ մասնակցելով գործնական ակտիվություն պարունակող շարունակական մասնագիտական զարգացման միջոցառումների, աշխատանքային վայրում մասնագիտական կատարելագործման դասընթացների և այլն: Իսկ ինքնակրթության և ինքնազարգացման համար տրվող կրեդիտները կարելի է հավաքել`մասնակցելով հեռավար կամ առցանց դասընթացների, հրատարակելով սեփական գիտական հետազոտությունների արդյունքները»: 

 

Հայաստանի ընտանեկան բժիշկների տարեկան կոնֆերանսը. օր 2-րդ

 

Ընտանեկան բժիշկների երկօրյա տարեկան կոնֆերանսի շրջանակում ծավալեցին քննարկումներ խնդրահարույց հարցերի շուրջ, որոնք, անշուշտ, իրենց պրակտիկ նշանակությունն ու դերը կունենան հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ