Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ակնկալվում է առավել ծավալուն և նպատակաուղղված համագործակցություն
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեի առաջին հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում երկու երկրի միջև առկա խորը համագործակցությունն առավել ընդգրկուն և նպատակային դարձնելու հարցերը։
Դեսպանը հայտնել է առողջապահության տարբեր ոլորտներում ֆրանսիական կողմի աջակցության պատրաստակամության մասին։ Ֆրանսուա Շարպանտիեն մասնավորապես առաջարկել է համագործակցության հնարավորություններ ստեղծել Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատանը կից գործող Բիզնես Ֆրանս փաստահավաք և հետազոտական կազմակերպության հետ, որն այս տարվա ամռանը Հայաստանի առողջապահության առանձին ոլորտներում ուսումնասիրություններ է կատարել։ Նա նաև առաջարկել է 2017թ. առաջին եռամսյակում Հայաստանում կազմակերպել առողջապահության ֆրանսիական օրեր` հայ հասարակությանը ֆրանսիական առողջապահական ծառայությունները ներկայացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում էլեկտրոնային առողջապահության ներդրման, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեմ պայքարում և այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հարցերը։
Անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերին ՀՀ առողջապահության նախարարության և Ֆրանսիայի «Վինաթիե» բժշկական կենտրոնի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում հոգեբուժության ոլորտում համատեղ աշխատանքներն ակտիվացնելուն, առողջապահության կազմակերպման ֆրանսիական փորձի ուսումնասիրմանը վերաբերող և այլ հարցեր։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հյուրին համառոտ ներկայացրել է ոլորտում ՀՀ կառավարության կողմից որդեգրված նոր մոտեցումները, այդ թվում` ֆինանսական եղած միջոցներն ու ներդրումները հնարավորինս արդյունավետ կիրառելու սկզբունքը։
Լևոն Ալթունյանը կարևորել է ֆրանսիական փորձի ներդրումն ինչպես առողջապահական ծառայությունների որակի բարելավման, այնպես էլ կառավարման ոլորտում։ Նախարարը ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում շեշտադրել է առողջ ապրելակերի, վնասակար սովորույթներից հրաժարվելու և առողջ սննդի օգտագործման կարևորությունը։
«Այստեղ մենք կուզեինք մեր թիկունքին ձեր աջակցությունը զգալ հատկապես հանրության հետ երկխոսության ժամանակ»,-ասել է Լևոն Ալթունյանը։
Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ նախարարի կողմից հնչեցված խնդիրները համընկնում են իր մոտ հասունացած նկատառումներին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու նպատակով առաջիկայում նախաձեռնող հավաք կազմակերպելու:
15.11.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ