Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Բացվել է արդիականացված արյունաբանական կենտրոնը
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» բացման արարողությանը:
ՀՀ առողջապահության նախարարի, Երևանի քաղաքապետի, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարի հանրապետության առաջատար բժշկական հաստատությունների ղեկավարների և ոլորտի այլ մասնագետների, մի շարք այլ հյուրերի ուղեկցությամբ ՀՀ Նախագահը և տիկին Ռիտա Սարգսյանը շրջայց են կատարել Հայաստանում արյան հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվող ոլորտի միակ մասնագիտացված առաջատար բժշկական հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման նպատակով ստեղծված պայմաններին և կենտրոնի ընթացիկ գործունեության ու հետագա ծրագրերի շուրջ զրուցել հաստատության տնօրինության և բուժանձնակազմի հետ:
Կենտրոնի պատասխանատուները ներկայացրել են, որ արդիականացված Արյունաբանական կենտրոնի կառուցվածքում ստեղծվել են տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա: Հաշվի առնելով կենտրոնի բացառիկ նշանակությունը հատկապես երեխաների շրջանում արյան քաղցկեղի բուժման գործում՝ ծրագիրն իրագործվել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և դրա հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ տիկին Ռիտա Սարգսյանի հանձնառության ու ներդրած ջանքերի շնորհիվ: Հիմնանորոգվել է կենտրոնի յոթհարկանի մասնաշենքը, կառուցվել է նոր եռահարկ մասնաշենք: Արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
Նորաբաց բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի մատուցել ժամանակակից, որակյալ և հասանելի բժշկական ծառայություններ: Հաստատությունը հագեցվել է վերջին սերնդի անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, որոնց զգալի մասը բացառիկ են իրենց նշանակությամբ և միակն են հանրապետությունում։
Ներդրված ավտոմատացված համակարգերի շնորհիվ զգալիորեն կընդլայնվի կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը: Մրցունակ գնային քաղաքականության իրականացման պայմաններում կենտրոնի բարձրակարգ ծառայություններից կարող են օգտվել նաև արտերկրից ժամանած հիվանդները:
«Արյունաբանական կենտրոնն իր գերխնդիրը պետք է դարձնի` առաջնորդվելով «Ոսկրածուծի փոխպատվաստման ազգային ծրագրով», Հայաստանում այս ծառայությունը դարձնել տարածաշրջանում նախատիպը չունեցող բարձր տեխնոլոգիական բուժման տեսակ, որը զգալիորեն կբարձրացնի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման արդյունավետությունը և կիջեցնի արյան չարորակ հիվանդություններով պայամանավորված մահացության ցուցանիշը»,- ողջույնի խոսքում ասել է նախարար Լևոն Ալթունյանը։
Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լորա Բեյլին հպարտությամբ է արձանագրել իրենց մասնակցությունն այս նախարգծին։
«Հայաստանն իրավացիորեն կարող է հպարտանալ առողջապահական իր ցուցանիշներով»,-ասել էնա։ Անդրադարձ կատարելով համատեղ ծրագրերով վերջին 2 տասնամյակում առողջապահական համակարգում արձանագրված հաջողություններին` որպես դրական օրինակ նշել է երկրում մայրական և մանկական մահացության նվազումը, կյանքի միջին տևողության ցուցանիշի բարելավումը։
09.11.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ