Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողովը համախմբել է առողջապահության, իրավագիտության ոլորտի լավագույն մասնագետներին
Մեկնարկել է «Առողջապահությունը և մարդու իրավունքները» խորագրով առաջին միջազգային եռօրյա համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի և արտերկրից ժամանած փորձագետներ, մասնագետներ և ոլորտի պատասխանատուներ:
Ողջունի խոսքով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Կարևորելով պացիենտ-բժիշկ-հարազատ փոխհարաբերությունների կարգավորումը` նա նշել է, որ առողջապահության համակարգում իրավական դաշտը կանոնակարգող լուրջ քայլեր արվել են:
«Տարիների համեմատության մեջ կարելի է ասել, որ մենք վարքագծային մոտեցումներից տեղաշարժ ենք իրականացրել դեպի մեր մոտեցումների իրավական կարգավորումը: Սրա վառ օրինակներ են մի շարք օրենքներում, որոնք կարգավորում են առողջապահության դաշտը, կատարված փոփոխությունները»,- ընդգծել է Սերգեյ Խաչատրյանը:
Համաժողովի նախագահ, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը բացման խոսքում ասել է, որ համաժողովի նպատակն է քննարկել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ներկա վիճակը, առողջապահության օրենսդրության զարգացման միտումները, Հայաստանում և մասնակից երկրներում վերհանել առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները, մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները և խոչընդոտները, մարդու իրավունքների երաշխիքները, համատեղ մշակել առաջարկություններ առողջապահության ոլորտում մարդու իրավունքները երաշխավորելու և պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ ամրագրելու ուղղությամբ:
«Համաժողովը նշված նպատակի իրականացման համար համախմբել է առողջապահության, իրավագիտության ոլորտի լավագույն մասնագետներին: Համաժողովի կազմակերպիչները լիահույս են, որ իրավունքն այն կարևորագույն գործիքն ու միջոցն է, որը թույլ կտա երաշխավորել առողջապահության ոլորտում մարդու իրավունքների իրականացումը և անշեղ պաշտպանությունը, ինչը կնպաստի առողջապահության համակարգի և բժշկագիտության զարգացմանը»,- նշել է Սուրեն Քրմոյանը:
Մակեդոնիայի, Ուկրաինայի, Ղազախստանի ներկայացուցիչները կիսվել են իրենց երկրի փորձով, ներկայացրել բժշկական օգնություն ու սպասարկում ստանալիս մարդու իրավունքների իրավական կարգավորումը և դրանց զարգացումը:
Նշենք, որ համաժողովը կազմակերպել են «Իրավունքի զարգացման կենտրոն» և «Առողջապահական և սոցիալական իրավունքների պաշտպանության գիտագործնական կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից Բաց հասարակության հիմնադրամների հովանավորությամբ:
08.11.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ