Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Կայացավ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության 10-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային երկօրյա գիտաժողովը

ԵՊԲՀ. Կայացավ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության 10-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային երկօրյա գիտաժողովը

Ս/թ հոկտեմբերի 7-8-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության 10-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային երկօրյա գիտաժողովի բացումը: Հանդիսավոր միջոցառման ընթացքում «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության և Royal College of General Practitioners-ի (Լոնդոն) միջև ստորագրվեց փոխըմբնման հուշագիր, որով նախատեսվում է համագործակցություն մինչև 2021թ.-ը:

Գիտաժողովի բացմանը հնչեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել ՆարիմանյանԳիտաժողովի բացմանը հնչեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ուղերձը միջոցառման մասնակիցներին. «1997թ.-ին ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ առողջապահության առաջնային օղակում սկսվեցին բարեփոխումներ. բժշկական համալսարանում ստեղծվեցին ընտանեկան բժշկության ամբիոններ, որտեղ հաջողությամբ իրականացվում էր և շարունակում է իրականացվել այս ծրագրի կրթական բաղադրիչը: Իսկ 2006թ.-ին ստեղծվեց «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպությունը, քանի որ արդեն ժամանակն էր, որպեսզի ընտանեկան բժշկությունը դառնա ակադեմիական դիսցիպլինա: Տարիների ընթացքում մենք եկել ենք այն եզրակացության, որ ընտանեկան բժշկությունը պետք է ունենա պրոֆեսիոնալ գործունեության հստակ դաշտ, մասնագիտական զարգացման հստակ ծրագիր. այդ առումով մենք մեծ հույսեր ենք կապում այս գիտաժողովի հետ, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում արդյունավետ աշխատանք»:

ԸԲԱՄ համանախագահ Մարինա ՕհանյանԸԲԱՄ համանախագահ Մարինա Օհանյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ասաց. «Ուրախ եմ այսօր ողջունելու Ձեզ: Այս գիտաժողովը նվիրված է «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության 10-ամյակին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Մեր կազմակերպության անվանումը խորհրդանշական է. «միավորում»-ը սոսկ բառ չէ, այն նշանակում է, որ մենք միավորում ենք ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի և արտերկրի բոլոր հայազգի ընտանեկան բժիշկներին, ինչը հաջողությամբ իրականացվում է արդեն մեկ տասնամյակ»:

առողջապահության նախարար Լևոն ԱլթունյանՈղջունելով գիտաժողովի մասնակիցներին` առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարևորեց առաջնային օղակի մասնագետների, մասնավորապես` ընտանեկան բժիշկների դերը բնակչության առողջության պահպանման գործում։ «Հանրապետության նախագահից ես հանձնարարական եմ ստացել, որպեսզի իմ պաշտոնավարման ընթացքում առավելագույն միջոցներ ներդրվեն առողջապահական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման, կարևոր ցուցանիշների բարելավման ուղղությամբ։ Այդ գործում ես տեսնում եմ ձեր մեծ դերակատարությունը և ակնկալում անկաշկանդ համագործակցություն»,-ասաց նախարարը։

 ԵՊԲՀ. Կայացավ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության 10-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային երկօրյա գիտաժողովըԳիտաժողովի առանցքային թեմաներն էին՝ շնչառական համակարգի արդի խնդիրները, ԼՕՌ հիվանդությունների բուժման սկզբունքները, փսիխոսոմատիկ հարցերը և ԱԱՊ օղակի բժիշկների գործնական աշխատանքում հաճախ հանդիպող այլ առողջական խնդիրները: Հատկապես կարևորվում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կառավարման, կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումները:

 ԵՊԲՀ. Կայացավ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության 10-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային երկօրյա գիտաժողովըՆշենք, որ գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան փորձառու մասնագետներ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Վրաստանից: Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ընտանեկան բժշկության զարգացման միջազգային միտումներին ու հեռանկարներին, քննարկելու բժշկության արդի հիմնախնդիրները, ինչպես նաև փոխանակելու առաջավոր փորձը: Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին ավելի քան 350 բժիշկներ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ մարզերից և Արցախից:

Միջոցառման ավարտին գիտաժողովի մասնակիցները կստանան համապատասխան կրեդիտներով վկայագրեր:

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»
ԵՊԲՀ. նոյեմբերի 16-ին,2024 թ., «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցումներ – մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը Երևանում»

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և ՍՎ ամբիոնը‚ պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ