Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համախմբվել են աշխարհի հայ ընտանեկան բժիշկները
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկել է «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության 10-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային գիտաժողովը:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարևորել է առաջնային օղակի մասնագետների, մասնավորապես` ընտանեկւան բժիշկների դերը բնակչության առողջության պահպանման գործում։
«Հանրապետության նախագահից ես հանձնարարական եմ ստացել, որպեսզի իմ պաշտոնավարման ընթացքում առավելագույն միջոցներ ներդրվեն առողջապահական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման, կարևոր ցուցանիշների բարելավման ուղղությամբ։ Այդ գործում ես տեսնում եմ ձեր մեծ դերակատարությունը և ակնկալում անկաշկանդ համագործակցություն»,-ասել է նախարարը։
1997թ.-ին մեր երկրում առողջապահության առաջնային օղակում սկսված բարեփոխումների շրջանակում բժշկական համալսարանում ստեղծվել են ընտանեկան բժշկության ամբիոններ` ապահովելով ծրագրի կրթական բաղադրիչի շարունակական իրականացումը: 2006թվականին կազմավորվել է «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորումը»` ընտանեկան բժշկությունը դարձնելով ակադեմիական դիսցիպլինա:
Կազմակերպության շուրջ միավորվել են Հայաստանի, Արցախի և արտերկրի հայազգի ընտանեկան բժիշկները:
Նշենք, որ գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան փորձառու մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ` Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից և Վրաստանից: Երևանի, ՀՀ մարզերի և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 350 բժիշկներ կծանոթանան ընտանեկան բժշկության զարգացման միջազգային միտումներին ու հեռանկարներին, կքննարկեն բժշկության արդի հիմնախնդիրները, կծանոթանան միմյանց փորձին:
10.10.2016 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ