Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտը 55 տարեկան է
Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտը հիմնադրման 55ամյակը նշանավորում է ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկող երկօրյա գիտաժողովով։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այդ առթիվ շնորհավորեց ինչպես վեհաժողովի մասնակիցներին, ինստիտուտի կոլեկտիվին, այնպես էլ` Հայաստանի բոլոր սրտաբաններին։ Նա նշեց, որ մարդկության առջև ծառացած լուրջ մարտահրավերներից մեկը սրտանոթային հիվանդությունների բարձր հիվանդացությունը և մահացությունն է։ Նա ուրախությամբ փաստեց, որ Հայաստանի սրտաբաններն իրականացնում են միջազգային չափորոշիչներին համապատասխանող ծառայություն: Դրանում իրենց դերակատարությունն են ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքահայ մասնագետները։
Սրտաբանության ոլորտում որպես լուրջ ձեռքբերում ընդգծվեց Հանրապետության նախագահի ծրագրային դրույթներից բխող` սուր ինֆարկտի դեպքում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացումը, որի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվում:
Սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 55ամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում նշվում էր, որ պետության ջանքերով հնարավոր է եղել նվազեցնել սրտի կարեւորագույն հիվանդությունների ինքնարժեքը, ինչը զգալիորեն բարձրացրել է որակյալ բուժօգնության հասանելությունը Հայաստանի քաղաքացիների համար:
Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հայաստանի անկախության 25 ամյակի առիթով սրտաբանության զարգացման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեց պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը։
Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտի 55-ամյակի կապակցությամբ առողջապահության համակարգում երկարատև և անմնացորդ աշխատանքի համար ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերով պարգևատրվեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Կարլեն Ադամյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Ռուդոլֆ Գաբրիելյանը և Սվետլանա Գուրգենյանը։
03.10.2016 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ