Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան գիտաժողովը. izmirlianmedicalcenter.com

Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան գիտաժողովը. izmirlianmedicalcenter.com

Սեպտեմբերի 23-ից 24-ը Երևանում անցկացվեց հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան ժողովը: Ինչպես և անցած տարիներին, այս անգամ ևս ժողովի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրված էին աշխարհահռչակ ուրոլոգներ և հարակից մասնագիտություններ ներկայացնող բժիշկներ Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արթուր Գրաբսկին բարձր է գնահատում ժողովի երկօրյա աշխատանքները: «Արդեն բարի ավանդույթ է դարձել տարեկան ժողովի անցկացման գործընթացը Երևանում: Սա մի յուրատեսակ հարթակ է, որը հավաքում է բոլոր նրանց՝ և՛ Հայաստանից, և՛ արտերկրից, ովքեր անտարբեր չեն մեր հանրապետության բժշկության և ուրոլոգիայի հետագա զարգացմանը»:

 

Ա. Գրաբսկին փաստեց, որ տարեցտարի ավելանում է տարեկան ժողովին մասնակից բժիշկների թիվը. «Կրեդիտային համակարգը պարտադրում է մասնագետներին լինել ակտիվ: Եթե, օրինակ, համեմատենք ամերիկյան ասոցիացիայի հետ, անշուշտ, նրանք ավելի ակտիվ են, քանի որ նրանց մոտ ասոցիացիան ունի առողջապահության նախարարության դերը, նա է վերահսկում և տալիս աշխատանքի իրավունքի լիցենզիա: Բժիշկներն այնտեղ ակտիվ են, օգտվում են մասնագիտական սեմինարներին, կոնֆերանսներին մասնակցելու ցանկացած հնարավորությունից, որպեսզի համապատասխան միավորներ հավաքեն, առավել ևս` հակառակ դեպքում կզրկեն լիցենզիայից»:


Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան գիտաժողովը Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան գիտաժողովը


Բժշկի փոխանցմամբ՝ այս տարի տարեկան ժողովն առանձնացավ նրանով, որ առաջին անգամ Երևանում իր մասնակցությունն ունեցավ ԱՄՆ ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Ռիչարդ Բաբայանը. «Մենք փորձելու ենք ստեղծել կապ, որպեսզի ԱՄՆ ուրոլոգիական ասոցիացիայի ծրագրերը հասանելի լինեն նաև մեզ, մասնավորապես` երիտասարդ հայ ուրոլոգներին: Կարևորում եմ նշել, որ բարեգործ Կարո Դերձակյանի առաջարկությամբ ԱՄՆ-ում ստեղծվել է հատուկ ֆոնդ. այն իր վրա կվերցնի դրամական ծախսերը և հայ երիտասարդ ուրոլոգներին հնարավորություն կտա մուտք գործել ասոցիացիայի կայք ու ծանոթանալ կրթական ծրագրերին»:

 

Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան գիտաժողովը Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան գիտաժողովը

Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան գիտաժողովը Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան գիտաժողովը

 

Բժիշկ, բարեգործ Կարո Դերձակյանը (Կալիֆոռնիա) գոհ է երկօրյա աշխատանքներից. «Բոլոր նյութերը ներկայացվեցին բարձր մակարդակով: Բազմազան էին և, ամենակարևորը, ակտուալ: Զեկուցողները հանրաճանաչ մասնագետներ էին: Ուրախությամբ պետք է փաստեմ նաև, որ զգալիորեն փոխվել է երիտասարդ մասնագետների կրթական մակարադակը: Նրանք այսօր հանգիստ հաղորդակցվում են անգլերենով, իսկ մի քանի տարի առաջ՝ խնդիր էր»:

 

Խոսելով ԱՄՆ-ում ստեղված ֆոնդի մասին՝ Կ. Դերձակյանն ասաց. «Հայ ուրոլոգները՝ հատկապես ռեզիդենտները, այսուհետ հնարավորություն կունենան օգտվելու ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիայի կայքից: Այդ ֆոնդը մի քանի ընկերներով ենք ստեղծել ԱՄՆ-ում: Հուսանք, որ դա օգտակար կլինի հայ ուրոլոգներին: Սա նոր աշխարհ է՝ հագեցված բոլոր տեսակի հոդվածներով, տեսագրություններով»:

 

Կ. Դերձակյանը նշեց, որ այս անգամ Երևանում առաքելություն ունի գործնական աշխատանքներ իրականացնելու՝ կապված նոր լազերային սարքի հետ, որն օրերս իր կողմից նվիրաբերվել է «Իզմիրլյան» ԲԿ-ին:

 

Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան գիտաժողովը Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան գիտաժողովը

Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան գիտաժողովը Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան գիտաժողովը


Ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Ռիչարդ Բաբայանի գնահատականն ևս բարձր էր. «Քսան տարվա կտրվածքով նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել այստեղ: Եվ պատկերը, կարելի է ասել, անճանաչելի է: Բարձրացել է մասնագիտական մակարդակը, և այն համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ինձ հաճելի էր տեսնել, որ այս գիտաժողովին ներկայացված էին բարձրագույն գիտական նվաճումներ՝ բարձրագույն գիտական չափորոշիչներով»:

 

Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան գիտաժողովը Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան գիտաժողովը

 

 Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան գիտաժողովը Երևանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական 18-րդ տարեկան գիտաժողովը

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ