Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալարվեց նոր սարքով. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալարվեց նոր սարքով. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը համալրվեց ևս մեկ լազերային նոր սարքով: Այն հնարավորություն կտա է՛լ ավելի կատարելագործված եղանակով իրականացնել ուրոլոգիական միջամտություններ՝ առանց կտրվածքային վերքերի:

Սարքը Կալիֆոռնիայի սփյուռքահայ բժիշկ, բարեգործ Կարո Դերձակյանի նվերն է ԲԿ-ին: Այն, ի դեպ, միակն է մեր տարածաշրջանում:

Կ. Դերձակյանի խոսքով՝ առաջին նմանատիպ սարքը կենտրոնը ստացել է 2012 թվականին. «Պետք է ասեմ, որ այն ևս հզոր էր (70 վատ) և մինչ օրս անխնդիր ծառայում է կլինիկային: Այսօր առիթ ունեցանք մեծացնելու գործիքի հզորությունը` նորագույն տեսակի «Քուանտա լազեր»-ով, ինչը գրեթե կրկնապատկվել է գործիքի ուժը (այն ունի 150 վատ ուժ):

Բժիշկն ընդգծեց, որ սարքն ուրոլոգիական մասնագիտության մեջ ամենագործածականներից է. սարքի օգնությամբ հեռացվում է շագանակագեղձի բարորակ գոյացությունն և ո՛չ միայն:

«Այս օրերին` պրոֆեսոր Գրաբսկու ղեկավարությամբ, մենք համատեղ կիրականացնենք մի քանի վիրահատություն, որպեսզի տեղի մասնագետներին ծանոթացնենք սարքավորման կիրառման եղանակներին»:

 

Կալիֆոռնիայի սփյուռքահայ բժիշկ, բարեգործ Կարո Դերձակյան  ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալարվեց նոր սարքով

«Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյան  ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալարվեց նոր սարքով

 

Ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արթուր Գրաբսկու խոսքերով՝ նոր տեխնոլոգիաների համալրումը կլինիկայում շարունակական բնույթ է կրում: «Դեռևս 2005 թվականից` մեր կլինիկայի  հիմնադրման օրվանից, կա համագործակցություն բժիշկ Կարո Դերձակյանի հետ, ով համալրեց մեր կլինիկան ժամանակին Հայաստանում առաջինը համարվող սարքերով, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում հարգարժան բժշկին: Այս սարքերի օգնությամբ է՛լ ավելի արդյունավետ դարձավ հիվանդների ապաքինումը»:


Կալիֆոռնիայի սփյուռքահայ բժիշկ, բարեգործ Կարո Դերձակյան   Տաթև Արքեպիսկոպոս Սարգիսյան, «Իզմիրլյան» ԲԿ-ի Հոգևոր Տեսուչ

 «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալարվեց նոր սարքով  Իզմիրլյան ԲԿ ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արթուր Գրաբսկի

 

Ա. Գրաբսկին նշեց, որ նմանատիպ նոր սարքավորումներով կլինիկան սկսեց համալրվել դեռևս 2010 թվականից: «Սկզբնական շրջանում ունեցանք լազերային սարք՝ քարերի հեռացման համար, այնուհետև` շագանակագեղձի բարորակ գերաճի հեռացման սարք, որը մինչ օրս հաջողությամբ կիրառվում է: Այսօրվա սարքը՝ մեկ քայլ առաջ է. ավելի հզոր և ժամանակակից»:
 
Ա. Գրաբսկին համոզված է. «Նմանատիպ սարքերի օգնությամբ բուժումն առավել արդյունավետ է. միջամտությունների ժամանակ կտրուկ նվազում է արյան կորուստը, հիվանդն ապաքինվում է 24 ժամվա ընթացքում: Այսինքն՝ չբարդացված դեպքում հիվանդը մեկ օր հետո կարող է տուն գնալ, իսկ սա համարժեք է եվրոպական բուժման չափորոշիչներին»:

 

«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալարվեց նոր սարքով «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալարվեց նոր սարքով

Ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Արթուր Գրաբսկ .«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալարվեց նոր սարքով

.«Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքը համալարվեց նոր սարքով

 

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ