Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կրկին համալրվել է նոր սարքավորումներով. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կրկին համալրվել է նոր սարքավորումներով. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տարեկան կատարվում է ավելի քան 3200 վիրահատություն, անց է կացվում քիմիաթերապիա ավելի քան 4500 հիվանդի մոտ և մոտավորապես 1500 հիվանդ ստանում, է ճառագայթային բուժում՝:

 

Ուռուցքաբանության ոլորտում սպասարկելով պրակտիկորեն ամբողջ հանրապետությունը, կենտրոնը պարբերաբար տեխնիկական համալրման կարիք է ունենում: Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի կրկին համալրվել է նոր տեխնիկայով: ՎիվաՍել ՄՏՍ-ը կենտրոնին նվիրաբերել է էնդոսկոպիկ տեսավիրաբուժական համալրված կայան` ամբողջական գործիքների լրակազմ հավաքով WOLF (Germany), հիբրիդային (մոնոպոլյար-բիպոլյար) վիրահատական PRINCESS ՀԻՍՏԵՐՈՌԵԶԵԿՏՈՍԿՈՊ՝ անընդհատ իրիգացիայի հնարավորությունով, ARI-800C մոնիտոր, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ հիվանդանոցային մահճակալներ՝ ներքնակներով:


Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան«Արդեն 6 տարի է, ինչ ՎիվաՍել ՄՏՍ ընկերությունն աջակցում է առողջապահության ամենածանր ուղություններից մեկին՝ ուռուցքաբանությանը: Այս ոլորտում մեր աշխատանքը երկու մասի է բաժանվում՝ կանխարգելիչ և բուժական: Այստեղ միայն մարդկային ռեսուրսը քիչ է: Նոր տեխնիկան թույլ է տալիս ավելի արագ, ավելի անվտանգ անցնել բուժական գործընթացը: Մեծ հույս ունեմ, որ կկարողանանք ամեն տարի այս ծավալի աշխատանքներով բարձրացնել հիվանդների վստահությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:


«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամբողջ անձնակազմի և մեր կենտրոնում բուժվող բոլոր հիվանդների անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ՎիվաՍել ՄՏՍ ընկերությանը՝ ի դեմս Ռալֆ Յիրիկյանի:

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով:

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով:  Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյան6-րդ տարին է, ինչ ՎիվաՍել ՄՏՍ-ը նվիրաբերություններ է կատարում մեր կենտրոնին: Նախորդ տարի մեր կենտրոնը նվեր ստացավ վերջին թվային ռենտգեն սարքը, իսկ այսօր նվիրատվության շնորհիվ կենտրոնը հարստացավ գերմանական արտադրության սարքերի մի համալիրով, որը հնարավորություն կտա շատ միջամտություններ կատարել լապարոսկոպիկ եղանակով:

 

Կենտրոնը համալրվեց նաև շուրջ 25 բազմաֆունկցիոնալ մահճակալներով, բժշկական մոնիտորներով,  որոնք օգնում են ո՛չ միայն բուժման գորժընթացին, այլև առավել բարենապաստ են դարձնում հիվանդների սենյակային պայմանները»,- իր խոսքում նշեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը:

 

ՎիվաՍել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան«Պետք է աջակցել բժիշկներին, անել հնարավորինը՝ հիվանդության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մենք պետք է համախմբենք մեր ուժերը և հասնենք նրան, որ հիվանդները հնարավորություն ունենան անհրաժեշտ բուժօգնությունը ստանալ Հայաստանում և ստիպված չլինեն դիմել արտասահմանյան բուժհաստատություններին, ինչը թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեբանորեն ծանր է հիվանդի համար և ոչ բոլորին է հասանելի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՎիվաՍել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010 թվականից ավելի քան 238 միլիոն դրամ է հատկացրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին` բուժսարքավորումներով համալրելու նպատակով, որից 60 միլիոն դրամը՝ 2016 թվականի ընթացքում:

 

 Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով  Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով

 Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով

 

 Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով  Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով

 Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ